Տիեզերական ակադեմիա կհիմնադրեն
Sat, 29 Aug 2026 19:00:40 +0400

ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը կհիմնադրի Տիեզերական ակադեմիա՝ տիեզերքում ԱՄՆ գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով NASA-ի կենտրոնակայանում։ Նա ասել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները կարեւոր որոշումներ կկայացնի տիեզերքում գործունեություն ծավալելու հարցում։ Նա հատկապես կարեւորել է դեպի Լուսին թռիչքների իրականացումնը եւ հայտարարել, որ կստորագրի ԱՄՆ Տիեզերական ակադեմիա ստեղծելու մասին փաստաթուղթը, որում կդրվի տիեզերքում ամերիկյան պետության հետագա անելիքների հիմնադրույթները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր