Հանդես են գալիս բարիդրացիական հարաբերությունների օգտին
Sun, 30 Aug 2026 20:00:22 +0400

Իրանը հանդիսանում է իր հարեւանների եւ Մերձավոր Արեւելյան ռեգիոնի երկրների հետ լավ ու բարիդրացիական հարաբերությունների կողմնակից եւ հայտարարում է նաեւ, որ Եգիպտոսի հետ որեւէ խնդիր ու տարաձայնություն չկա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ Թեհրանում ընթացող Իսլամական միասնության միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Նա հատկապես կարեւորել է այն, որ Իրանը կողմնակից է բոլոր իսլամական երկրների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ներառյալ նաեւ՝ սերտ տնտեսական գործակցությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր