Ովքեր են մասնակցում Փաշինյան-Ալիև հանդիպմանը
Mon, 31 Aug 2026 13:21:45 +0400

Արդեն գրել ենք, որ Բիշքեկում սկսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ինչպես երևում է հրապարակված կադրերում, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ենթադրաբար ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նույն կադրերում երևում է, որ ադրբեջանցիներից մասնակցում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր