Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները

Thu, 03 Sep 2026 12:30:30 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Հունաստանի հետ հարաբերություններին ու նշել, որ Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ։

«Մենք կառուցողական վերաբերմունքի կողմնակից ենք եղել։ Սակայն, մեծամասամբ մենք չենք տեսել մեր բարի մտադրությունների փոխադարձությունը։ Հունաստանը պետք է մեկընդմիշտ հասկանա սա. Թուրքիան որևէ մեկի տարածքի վրա աչք չունի, բայց թույլ չի տա որևէ մեկին խախտել իր սեփական իրավունքները»,- նշել է Էրդողանը։

Ըստ նրա՝ միջազգային համաձայնագրերի անտեսումն ու խախտումը ոչ մեկին օգուտ չի բերի ու Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյան-Պուտին հանդիպումը հարաբերությունների զարգացման մասին չէր

Փաշինյան-Պուտին հանդիպումը հարաբերությունների զարգացման մասին չէր Wed, 02 Sep 2026 14:10:48 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով