Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել

Sun, 06 Sep 2026 18:45:50 +0400


Լոնդոնում գտնվող երկու բնակարան, որոնք վերագրվում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, վաճառքի են հանվել։ Անշարժ գույքը գտնվում է Քենսինգթոնի Palace Green փողոցում՝ Իսրայելի դեսպանատնից 50 մետրից էլ պակաս հեռավորության վրա։

Ինչպես գրում է The Sunday Times-ը, շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերում գտնվող բնակարանները 2014 և 2016 թվականներին ձեռք են բերվել միջնորդների միջոցով։ Դրանցից մեկը, որը 2016 թվականին գնվել էր 19 մլն ֆունտով, այժմ վաճառքի է հանվել 12 մլն ֆունտով։ Երկրորդը ձեռք էր բերվել 16,75 մլն ֆունտով, սակայն դրա ներկայիս գինը հայտնի չէ։

Պարբերականի տվյալներով, վաճառքը կապված է իրանցի բանկիր Ալի Անսարիի հետ, որի նկատմամբ բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել և որին մեղադրել են, թե նա, իբր, միջնորդ է հանդես եկել Խամենեիի համար։

Այն բանից հետո, երբ Անսարին դադարեցրել է հիփոթեքի վճարումները, բրիտանական իշխանությունները որոշել են վաճառել անշարժ գույքը։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները ուշադրություն էին հրավիրել բնակարանների տեղադրության վրա․ «դրանք այնքան մոտ են իսրայելական դեսպանատանը, որ այնտեղից կարելի է հետևել դրա հետնամասին»։ Գույքերը նաև ունեն սպասավորների համար նախատեսված սենյակներ և մասնավոր տանիքային տեռասներ։

Միևնույն ժամանակ, բրիտանական ԶԼՄ-ները բնակարանները կապում են Խամենեիի հետ, սակայն պաշտոնապես դա հաստատված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան կհարվածի Լոնդոնին․ ինչ է կատարվում

Մոսկվան կհարվածի Լոնդոնին․ ինչ է կատարվում Thu, 27 Aug 2026 16:00:27 +0400 Ռուսաստանի կողմից բրիտանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով