ԱԲ գերհզոր համակարգերը կարող են մարդկությանն աղետի հասցնել․ Նոբելյան մրցանակակիր
Tue, 08 Sep 2026 18:00:04 +0400

Գերհզոր ԱԲ տեխնոլոգիաների մշակումը կարող է մարդկության համար ունենալ աղետալի հետեւանքներ, ընդհուպ մինչեւ՝ անհետացում։ այս մասին հայտարարել է բրիտանա-կանադացի գիտնական, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեֆրի Հինթոնը։ The Times-ի հետ զրույցում նա կոչ է արել չստեղծել գերհզոր ԱԲ համակարգեր, քանի դեռ գիտական կոնսենսուս չի ձեւավորվել վերջինիս անվտանգ ստեղծման եւ վերահսկելի կիրառման վերաբերյալ։ «Չափազանց անմիտ բան կլիներ, եթե մշակվեր գերհզոր ԱԲ համակարգ, սակայն գիտական կոնսենսուս չլիներ, թե ինչպես պետք է այն ստեղծվեր անվտանգ կերպով կամ ինչպես վերահսկելիությունն ապահովեր»,- ասել է գիտնականը։
«Եթե պատահի այնպես, որ մարդը կորցնի վերահսկողությունը ԱԲ հանդեպ, որը իր կարողություններով գերազանցում է մարդու ինտելեկտին, ապա դա կարող է մարդկության համար ունենալ աղետալի հետեւանքներ, այդ թվում նաեւ՝ բերել մարդկության անհետացմանը»,- ասել է գիտնականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր