Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում

Wed, 09 Sep 2026 11:30:17 +0400


Հենրիխ Մխիթարյանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել եվրոպական ակումբային մրցաշարերում։

Հայաստանի հավաքականի ավագը «Ռեալ Մադրիդի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպմանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։ Այս խաղը նրա համար դարձավ 162-րդը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում։

Այս ցուցանիշով Մխիթարյանը տեղ զբաղեցրեց պատմական լավագույն 15 ֆուտբոլիստների շարքում՝ իր անունը գրանցելով եվրոպական մրցաշարերում ամենաշատ հանդիպումներ անցկացրած խաղացողների ցանկում։

37-ամյա կիսապաշտպանը, սակայն, կարող է առաջիկայում բարելավել իր դիրքը։ Լավագույն տասնյակ մտնելու համար նրան անհրաժեշտ է ևս ընդամենը հինգ հանդիպում։

Մխիթարյանը եվրոպական մրցաշարերում հանդես է եկել «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյորի», «Բորուսիա Դորտմունդի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Ռոմայի» և «Ինտերի» կազմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կանգնում է «ուկրաինական փոցխի» վրա․ Սլուցկի

Փաշինյանը կանգնում է «ուկրաինական փոցխի» վրա․ Սլուցկի Tue, 08 Sep 2026 10:07:58 +0400 Հայաստանի եվրոպական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով