Դաշնակցութիւնը չի հանդիպել Սեֆիլեանի և Պապեանի հետ

oragark.com

«Ասպարէզ» թերթը համաձայն իր վերջին երկու տարիների սովորութեան փորձում է սուտ լուրերով ապատեղեկատուութիւն կատարել և շփոթ առաջացնել հայութեան շարքերում: «Ասպարէզը» Ապրիլ 28ին «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի» ստորագրութեամբ յայտարարութիւն է կատարել այն մասին իբր թէ կենտրոնական կոմիտէի և Արևմտեան շրջանը այցելած Ժիրայր Սեֆիլեանի և Արա Պապեանի միջև հանդիպում է տեղի ունեցել և քննարկուել են միմիանց հետաքրքրող խնդիրներ:  

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական կոմիտէից տեղեկացանք որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէն ոչ մի հանդիպում չի ունեցել նշեալ երկու գործիչների հետ և հանդիպումները կայացել են ծանրակշիռ մեղադրանքներով ՀՅԴ շարքերից արտաքսուած և հեռացուած խմբակի մի շարք անհատների հետ, որոնք ոչ մէկ կապ ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com