Սփյուռքյան կառույցները բոյկոտում են Նիկոլ Փաշինյանին. ինչպիսի՞ Սփյուռք է անհրաժեշ ՔՊ-ին

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շտապել են շնորհավորել ՄԹ արքային ծննդյան օրվա առթիվ ու պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու երկկողմ հարաբերություններն ու կողմերի միջև ռազմավարական երկխոսությունը, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմը, հայ համայնքի խորհուրդը, ինչպես նաև Բելգիայի հայերի կոմիտեն է շտապել դատապարտել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությունը. Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել:

Մասնավորապես՝ սփյուռքյան կառույցները դատապարտել են ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի 86600 քկմ տարածքի ճանաչման հետ ու նկատել, որ դա ոչ այլ ինչ է, քան Արցախը թուրքին հանձնելու ծրագրի մի մաս:
«Ցեղասպանութենէն ետք Սփիւռքի մէջ ապրող սերունդներու հայկական ինքնութեան պահպանումն ու ապագան, ամբողջականօրէն կապուած են Հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան հոլովոյթով, Հայաստանի եւ Արցախի մէջ ապրող մեր ժողովուրդի ազատութեան ու ապահովութեան իրաւունքներու պաշտպանութեամբ։ Այս պատճառներով է, որ Սփիւռքի հայութիւնը եւ այդ շարքին Միացեալ Թագաւորութեան մէջ ապրող հայութիւնը որեւէ պարագային երբէք չի կրնար հանդուրժել հայութեան իրաւունքներու ոտնահարումն ու շրջանցումը»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ:
Ինչ է Հայաստանն աշխարհի համար:
Այն համայն հայության տունն է՝ տուն, որի դռները միշտ բաց են իր զավակների համար՝ պատրաստ աջակից դառնալ Սփյուռքի օրակարգին: Գոնե մինչև հեղափոխությունը Հայաստանն ընկալվել է հենց այս լույսի ներքո, ընկալվել ու հարգվել է՝ ունենալով իր ուրույն տեղը աշխարհի պետությունների մեծ ընտանիքում:
Մինչդեռ այսօր ՀՀ իշխանությունները աղավաղում են Հայաստանի իրական կերպարն ու առաքելությունը՝ Արցախը տալով թուրքին, լռեցնելով հայոց արդար պահանջաատիրությունը՝ առանց որի չկա ու չի կարող լինել հայ ժողովուրդ:
Նիկոլ Փաշինյանի հայահալած քայլերը, երբ բանը հասել է այլևս պետական խորհրդանիշներն ու հիմնի տեքստը կասկածի տակ դնելուն, հարված է՝ ոչ միայն Հայաստանին, այլև՝ առավելապես Սփյուռքին. եթե չլինի այն Հայաստանը, որ եղել է տասնամյակներ ի վեր, մի քանի տասնամյակ հետո Սփյուռքն ուծացվելու է ու վերանա: Այս իմաստով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև հենց Սփյուռքի հիմքերի դեմ՝ մի սուբյեկտի, որին տանել չի կարողանում ՔՊ-ական իշխանությունն ու Զարեհ Սինանյանի ձեռամբ փորձում է այն քանդել: Թրքամետ իշխանություններին պետք է ոչ թե Արարատն ու Վանը հայկական համարող, այլ կոսմոպոլիտ հայացքներով տարված մի ինչ-որ զանգված, որի համար, ասենք, սակուրան ու ծիրանի ծառը նույն բանը կլինեն:
Այս ամենը, անկակսած, խորացնում է հայ ժողովրդի երկու հատվածների միջև առկա ջրբաժանը, վիժեցնում է համահայկական օրակարգ ունենալու բոլոր հույսերն ու իդեալական պայմաններ ստեղծում Թուրքիայի համար՝ ավարտին հասցնելու 20-րդ դարասկզբին սկիզբ առած իր ծրագիրը՝ տարածաշրջանը հայերից մաքրելու ու այն թրքաբնակ դարձնելու:
Է՛լ ի՞նչ պետք է անի ՔՊ-ական իշխանությունը, որ բոլորին պարզ դառնա, թե ուր է գահավիժում Հայաստանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին

«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար …