Արցախի կյանքից…Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր

Արցախի կյանքից…

Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր։ Մոտակա փուռում ասացին, որ շուտով տեղական ալյուր կստանան։ Մտա խանութ, մեկում չկար, մյուսում պարզվեց` իմ գնալուց 10 րոպե առաջ վերջացել էր, ասացին` 45 հացը 5 րոպեում «թռցրել են»։
Չեմ ասի` աշխարհի վերջն է, երբ երեկ և նախորդ օրն էլ հացի սղություն կար։ «Կարծում եմ` խուճապի մատնվելու կարիք չկա… Հաց չկա, մակարոնեղեն կպատրաստենք», -մտածեցի ես։
Կողքից մեկը հիշեցրեց ինձ, թե լավաշ կարելի է գնել։ Պարզվեց` լավաշ էլ չկա…Լավ է, որ խմորեղենից քաղցրավենիք կար, ուրեմն այսօր հացին փոխարինող ուտելիք ունենք։
Նախորդ օրն էլ չկարողացա հաց գնել։ Խանութից կտրտած ու չորացրած հաց գնեցի` հիշելով, որ տատս «կունչուլ» էր պատրաստում` չորացած հացը մեջը բրդելով։ Ասում են` վնասակար է հացի շատ օգտագործելը, ուրեմն` խնայել է պետք մեր առողջությունը։
Էն շատ հաց գնողներին, որ կարծում են` աշխարհի վերջն է, խորհուրդ եմ տալիս` ագահությանը վերջ տալ, եթե ոչինչ չկա թարմ պահելու համար, պետք չէ հաց կուտակել սառնարաններում։
Պետք չէ չմարդություն ցուցաբերել` սովածների աչքի առջև բորբոսնած հացը շպրտելով։ Հաց պետք է գնել չափավոր, առանց հարայ հրոցի, առանց խուճապի մատնվելու…
Մի օր լավ, մի օր վատ` Արցախի մեր կյանքն է սա, մեր ծանր առօրյայից մի կտոր։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …