Շաբաթ , 14 Դեկտեմբերի 2024

Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները


Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի ԱԺ-ի կողմից ՀՀ ներկայացուցչությունում նիստ էր գումարվել: Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացած են, որ այսօր էլ ունենք պոտենցիալ՝ նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։
Նման հայտարարություններ, իհարկե, միայն Ղուլյանը չէ, որ հնչեցրել է. Արցախի ԱԺ պատգամավորները նույնպես խոսել են այդ մասին՝ կատարելով համանման շեշտադրումներ, որոնցում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ արցախցիների վերադարձը՝ իրենց տներ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե բացառվի Ադրբեջանին հպատակվելը:
Արցախ՝ արցախիցների վերադարձի վերաբերյալ հանրային դաշտում ակտիվորեն խոսում է հատկապես նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանություններին է առաջարկել նաև իր ծառայությունները՝ Արցախի խնդրով ընթացող բանակցություններում ամրապնդելու ՀՀ դիրքերը, որոնք, մեղմ ասած, այսօր զրոյացված են:
Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները, Ադրբեջանը կհամաձայնվի՞ տալ նրանց այնպիսի կարգավիճակ, որը կբացառի Բաքվին հպատակվելը:
Ներկա իրողությունների պայմաններում, իհարկե, դա չլինելու բան է, բայց ճիշտ ու հետևողական դիվանագիտական աշխատանքի պարագայում՝ հնարավոր: Հայաստանը, ակնհայտ է, չի կարող միայնակ ստիպել Ադրբեջանին հանդուրժել Արցախում հայերի գոյությունը, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է համագործակցի այդ հարցում շահագրգիռ սուբյեկտների հետ: Օրինակ՝ նույն Ռուաստանը շահագրգիռ է հայերի վերադարձի հարցում, քանի որ խնդիր ունի՝ Արցախում իր խաղաղապահներին պահելու: Եթե չլինեն այնտեղ հայեր, ապա դժվար թե Մոսկվային հաջողվի 2025-ից հետո ևս մնալ այնտեղ:
Բայց ամենամեծ խոչընդոտն այս ճանապարհին ոչ այնքան Բաքուն է, որքան՝ Երևանը: Ակնհայտ է, որ այս իշխանությունների ծրագրերում չի մտնում արցախահայերի վերադարձի վերաբերյալ որևիցե պլան. հենց ամենասկզբից ՔՊ-ի խնդիրն է եղել արցախյան հարցի փակումն այն հաշվարկով, որ դա կօգնի նաև առավել հեշտորեն չեզոքացնել Հայաստանում գործող այն հայրենասիրական ուժերին, որոնք այսպես թե այնպես օպոնոնտ են ՔՊ-ին:
Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը շանս կունենան միայն մեկ դեպքում՝ իշխանափոխության, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, որևիցե նոր շարժման մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել

Հրապարակներում իր որդուն սպանելու համար Նիկոլ Փաշինյանին բաց մեղադրանքներ ներկայացրած Գեղամ Նազարյանը «դոշ է տվել» …