ԲԴԽ նախագահի ու դատավորների կռիվը նոր փուլ է թևակոխում. մանրամասներ դռնփակ ժողովից.armlur

Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է, քանի որ դատավորները բարձրաձայնել են, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին սխալ է ծանուցել։ Ստացվում է, որ նիստը հետաձգվեց ու նոր ծանուցում կլինի, ինչը դատավորների կողմից նոր հարված էր ԲԴԽ-ին ու այս իրավիճակը ցույց է տալիս, որ դատավորներ ու ԲԴԽ կռիվը նոր փուլ է տեղափոխվում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի հայց է ներկայացրել դատարան, պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Նշենք, որ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ԲԴԽ-ում դատավոր անդամի մեկ թափուր տեղ է առաջացել։ ԲԴԽ-ի դատավոր անդամին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը։ Այսօր նշանակված էրԸնդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված էր ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը, սակայն դատական դեպարտամենտը Խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումն ուղարկել է միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին, ինչ էլ չկայացավ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արտահերթ ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում. ընդդիմությունը շանս ունի՞

  Վերջին շրջանում Հայաստանում բավական ակտիվացել են խոսակցությունները՝ կապված նոր ընտրությունների անցկացման հետ: Ասում են, …