Արտահերթ ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում. ընդդիմությունը շանս ունի՞

 

Վերջին շրջանում Հայաստանում բավական ակտիվացել են խոսակցությունները՝ կապված նոր ընտրությունների անցկացման հետ: Ասում են, իսկ որոշներն էլ՝ վստահորեն կանխատեսում, որ 2024-ին Հայաստանում արտահերթ խորհդարանական ընտրություններ են անցկացվելու, որի նպատակը, ըստ ոմանց, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է, ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը խաղից դուրս թողնելն ու նրանց փոխարեն ընդգծված արևմտամետներին ԱԺ մտցնելը:
Իրենք՝ ընդդիմադիրները, արդեն իսկ հասցրել են մեկնաբանել այս հարցը՝ պնդելով, որ որևիցե պարագայում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չպետք է ընտրություններ անցկացվեն, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ին իշխանազրկելու փոխարեն ականատես ենք դառնալու դրա վերարտադրությանը՝ 2021-ի օրինակով՝ այն տաբերությամբ, որ ԱԺ կանցնեն այն ուժերը, որոնք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի կցորդը՝ նեկայիս ընդդիմադիրների փոխարեն:
Հարց է առաջանում՝ կա՞ ինչ-որ ճանապարհ՝ կանխելու արտահերթ ընտրությունները, ընդդիմությունն իր ներկայիս կեցվածքով կարո՞ղ է ստիպել իշխանություններին մտափոխվել: Իրականում ընդդիությանն ուներ գործիքակազմ, որի օգնությամբ կարող էր կանխել իր համար անցանկալի սցենարի իրագործումը.ԱԺ լուծարումը կարող է կանխվել միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը կարողանա մեկ այլ վարչապետի թեկնածու առաջադրել Փաշինյանի հրաժականի դեպքում: Բայց խնդիրն այն է, որ ներկա պահին ընդդիմությունը չունի անհրաժեշտ ձայների 1/3-ը՝ 1 պատգամավորի պատճառով. Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմության շարքերից՝ զրկելով ընդդիմությանն այդ կարևոր լծակից:
Ասել կուզի՝ անկախ ամեն ինչից, եթե իշխանությունները ցանկանան, առանց խոչընդոտների կկարողանան երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ իրենց համար ցանկալի քաղաքական կոնֆիգուրացիա ստանալով:
Իհարկե, ցանկացած նորմալ երկրում ընդդիմության երազանքը հենց արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց քանի որ Հայաստանը վաղուց է դուրս մնացել այդ երկրների շարքից, ունենք այն, ինչ որ ունենք: Բոլոր դեպքերում ներկայիս խորհդարանական ընդդիմությունն ունի իր հսկայական էլեկտորատը, ուստի արտահերթ ընտրությունների անպտուղ բոյկոտն անազնիվ քայլ կլինի հենց այդ մարդկանց հանդեպ: Հետևաբար՝ ընդդիմությանը մնում է նախապատրաստվել իրադարձությունների զարգացման ցանկցած սցենարի՝ պատմական պահը ձեռքից բաց չթողնելու համար:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տեռո՞ր, թե՞ բեմադրություն

Նոր Նորքի քաղմասում կատարվածը, երբ մի քանի հոգի մուտք էին գործել բաժին՝ սպառնալով նռնակի գործադրմամբ …