Արցախի կյանքից…

Արցախի կյանքից…

Կշեռքի նժարներին դրված է հող հայրենին և այն պաշտպանող արցախցու գոյաբանական խնդիրը։ Երկուսն էլ թանկ են, մեկի վրա հայրենիքն է, մյուս նժարին` մարդկային կյանքեր, որոնց գոյությամբ, այդ հողի վրա ապրելով, կարող ենք փրկել երկիրը։
Օր օրի դժվարանում է կյանքը, ու մեզանից յուրաքանչյուրը ականատեսն է դառնում պատմության մի ծանր ժամանակաշրջանի, երբ աշխարհը լուռ հետևում է… Ինչի՞ն է հետևում` մեր վերջանալու՞ն, թե՞ մեր դիմացկունությանը… Հակադիր զգացողություն է արտահայտում դիմադրողականությունն ու մեր ավարտը։ Թվում է` վերջ, այդպես էլ կվերջանանք, բայց ո՛չ, մենք պիտի գտնենք ապրելու հնարն այնպես, ինչպես այն գյուղացին, որ վառելիք չլինելու պատճառով զրկվել էր մեքենայով քաղաք հասնելու հնարավորությունից ու ձի նստած` մտել էր Ստեփանակերտ։
Մտա դեղատուն։ Դեղերի սակավություն է, դեղատան աշխատողը զարմացավ, թե այդպես ճիշտ չէ, որ միանգամից ընդհատել եք դեղերի օգտագործումը։
Գիտեմ, որ ճիշտ չէ, բայց ճիշտ չէ նաև, որ գյուղից քաղաք եկած իմ համագյուղացի կինը ծանր հոգոց է քաշում, որ մեզ մոտ` քաղաքում էլ ոչինչ չկա։ Նրան ասում եմ. «Գոնե հողի մեջ սերմ գցեիք, ուրիշ ճար չկա…»։
Անպատասխան մնաց նրա հարցը. «Իսկ երբ շաքարավազ չկա, այդ դեպքում ի՞նչ անենք…»։
Ու իմ մտապատկերում նեղ օրերի այն հիշողությունը չէ, երբ հայրենիքից բռնատեղահանված` օտար ափերում ծամոն էի վաճառում, որ ապրեմ։
Այն ժամանակ մեր շուրջը ամեն ինչ կար…
Հիմա ուրիշ է, մենք տեսանելի ենք աշխարհին, իսկ աշխարհը մեզ տեսանելի չէ, «միջանցքը»» փակ է, Արցախի բարձունքներին` թշնամին, իսկ ներքևում «հայի» կողմից դավաճանված այն 120 հազարն է, որ մենակ մնացած` գոյաբանական պայքար է մղում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …