Իշխանությունները փորձում են փրկել Ոստիկանության երեսը. ո՞վ պետք է կրի հիմնական պատասխանատվությունը


Մինչ երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է անշեղորեն հարստանալ հայաստանյան քրեական քրոնիկոնը, իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ փրկել Ոստիկանության դեմքը՝ այդ կառույցի ներկայիս վիճակը հռչակելով շատ ավելի նախանձելի, քան նախահեղափոխական շրջանում էր, և սա՝ այն դպքում, երբ նույնիսկ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն էր լրագրողների հետ զրույցում խոստովանել, որ ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու շատացող դեպքերն ինքը բացառել չի կարող հետայսու ևս:
Մասնավորապես՝ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որին համարում են ՀԱԿ-ին մոտ կանգնած գործիչ, «Հ1»-ի եթերում հայտարարել է, թե ներկայիս Ոստիկանությունը շատ ավելի մարդասիրաբար է մոտենում քաղաքացիներին, քան նախկին իշխանությունների օրոք: Խաչատրյանը, մասնավորաբար, համոզմունք է հայտնել, որ ոստիկանին պետք է հարգել. ցանկացած զարգացած երկրում, եթե ոստիկանը հանդիպում է իր հանդեպ սխալ վերաբերմունքի, ունի իրավունք՝ մադկանց՝ ասենք գլխից գնդակահարելու: Ըստ նրա՝ ներկայիս քրեածին վիճակն ու Ոստիկանության շուրջ ծավալվող սկանդալային, քրեական պատմությունները չեն կարող կազմել այդ կառույցի նկարագիրը:
Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այսօրվա Ոստիկանության նկարագիրը, եթե ամենօրյա ռեժիմով երկրում տեղի են ունենում աղմկահարույց սպանություններ, քրեածին տարրերի միջև «ռազբորկաներ», պարեկներն ու քննիչներն էլ զբաղվում են բառիգութամբ կամ անձամբ օգտագործում թմրանյութեր, չեն հարգվում քաղաքացիների իրավունքները, Ոստիկանության միակ գործն էլ դարձել է ՔՊ-ական իշխանության անձեռնմխելիության երաշխավորումը:
Ճիշտ է՝ նախկինների օրոք էլ Ոստիկանությունը մի բան չէր. դե այն ժամանակ Վովան էր տեռոր անում, համակարգը սարքում սեփական դուքյանը, ում հետ ինչպես ցանկանում, այնպես վարվում, բայց արդյոք վովայական «բեսպրեդելը» կարող է ներկա իշխանություների համար հիմք ծառայել՝ լվանալու «նոր Հայաստանի» Ոստիկանության երեսը: Միայն այն, որ Հայաստանը փաստացի դարձել է առնվազը թմրանյութերի համար տրանզիտ երկիր, միայն այն, որ տոննաներով Հայաստանում թմրանյութ է շրջանառվում, իսկ Ոստիկանությունը ոչինչ չի կարողանում անել, միայն այն, որ ամեն եռամսյակը մեկ երկրում քրեածին իրավիճակի ամփոփումն առաջ է բերում նոր հիասթափություն ու ձևավորում համոզում, որ ելքն իսկապես չի երևում, բավական է, որպեսզի անարգանքի սյունին գամվեն բոլոր ոստիկանները: Այդպես էլ պարզ չի դառնում՝ ինչու է հարկատուն իր սեփական գրպանից ըստ պահանջի կերակրում, թրփոշացնում ու երես տալիս, այն դեպքում, երբ Հայաստանում նույն մանկավարժի լրիվ դրույքը ամսական ընդամենը 120000 դրամ է գնահատվում:
Պատասխանը պարզ է՝ ըստ պահանջի նայում են, արհեստականորեն ուռճացնում, որ ոստիկաններն էլ իրենց լավ նայեն: Ամեն ինչ փոխադարձ է այս կյանքում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու …