Հ1-ը ջնջել է Արցախն իր ցանկից. իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել


Արդեն մի քանի օր է, ինչ Հ1-ով հաղորդվող եղանակի տեսությունն Արցախի կամ, ինչպես վերջերս են պարտադրված անվանում, Լեռնային Ղարաբաղի մասին մոռացել է ու եղանակի վերաբերյալ տվյալներ չի հաղորդում: Սկզբիզ Գագիկ Սուրենյանը «Արցախը» փոխարինեց «Լեռնային Ղարաբաղով», իսկ ահա հիմա առհասարակ մոռացել են նման աշխարհագրական վայրի մասին ու ջայլամային կեցվածք են դրսևորում:
Գաղտնիք չէ, որ Հ1-ը իր ստեղծման օրվանից ժամանակի իշխանության նարատիվները տարածող ու վերևից կառավարվող հեռուստաընկերություն է՝ թելադրանքներ կատարող: Հեղափոխությունից հետո թվում էր՝ այս տխուր ավանդույթը փոփոխության կենթարկվի, բայց շատ կարճ ժամանակ անց, երբ Հ1-ում ղեկավար կարգվեց իշխանամերձ սորոսականներից մեկը, հասկանալի դարձավ, որ ոչինչ էլ չի փոխել ու չի փոխվելու. տեղի է ունեցել ընդամենը տերերի փոփոխություն:
Փաստը, որ եղանակի տեսությունը ներկայացնելիս այլևս Արցախը նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» տերմինով չի հիշատակվում, խոսում է այն մասին, որ «խաղաղության օրակարագը» քիչ-քիչ իր իրավասության մեջ է մտնում: Նիկոլ Փաշինյանի բռնած հստակ գիծը՝ Արցախը Ադրբեջան համարելու, դուր է եկել նաև Հ1-ին, որը լծվել է այն քարոզին, թե իբր Արցախը հայերի հայրենիքը չէ, թե իբր Արցախն ադրբեջան է և վերջ, ուստի է՛լ ի՞նչ իմաստ կա եղանակ կանխատեսելու:
Այլ բան չէր էլ կարելի սպասել մի հեռուստաընկերությունից, որը տարեկան կտրվածքով անհատակ միլիոններ է ստանում պետական բյուջեից ու, ըստ էության, համարվում պետական հեռուստաալիք: Սկզբունքորեն ճար չունեն, պետք է անեն այն, ինչ ասում են վերևից, թե չէ կզրկվեն գյուռ-գյուռ ֆինանսավորումից:
Մինչդեռ Ադրբեջանը, խեղաթյուրելով հայկական տեղանունները, տևական ժամնանակ է՝ լուսաբանում է «Արևմտյան Ադրբեջանի» եղանակային պայմանները՝ խոստանալով վերադառալ այնտեղ մարդատար մեքենաներով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները հասկացել են Վարդան Օսկանյանի հեռահար նպատակներն ու անցել թշնամու կողմը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մի շարք սադրիչ, …