Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրենք փնտրտուքի մեջ են՝ գտնելու նրանց, ովքեր այդ գյուղերը համարում են հայկական: «Ես ման եմ գալիս էդ մարդկանց, ովքեր կգան և կապացուցեն, որ դա Հայաստանի Հնարապետություն է»,-հայտարարել է Սիմոնյանը՝ պնդելով, թե Հայաստանն իր տարծքը մետր առ մետր գիտի: Միաժամանակ խոսելով պատերազմի հավանականության մասին՝ նա բավական վիճելի հայտարարությամբ է հանդես եկել.«Ես չեմ բացառում, որ կհարձակվեն։ Իսկ ինչո՞ւ չհարձակվեն։ Իրենք դա բաց ասել են»։
Ստացվում է չափազանց տարօրինակ պատկեր, որը բնորոշելու համար թերևս անհնար է կիրառել նորմատիվային լեքսիկոն: Մի կողմից՝ իշխանավորները հայտարարում են, որ 4 գյուղերը Հայաստանինը չեն ու դրանք այսպես թե այնպես տրվելու են, բայց մյուս կողմից՝ չեն մոռանում հաստատել, որ Բաքուն բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից հարձակվելու է: Այսինքն՝ տան-չտան, մեկ է՝ հարձակվելու է:
Բնական հարց է առաջանում՝ եթե ցանկացած դեպքում այդ հարձակումը լինելու է, ապա ո՞րն է Հայաստանի ամենակահավորված դիրքերը 4 գյուղերի հանձմամբ քանդելու բուն իմաստը, թշմամու գո՞րծն ենք հեշտացնում: Կամ ի՞նչ է նշանակում Սիմոնյանի հայտնած այն միտքը, թե ինքը փնտրում է նրանց, ովքեր համարում են՝ այդ գյուղերը Հայաստան են: Եթե այդ գյուղերը Հայաստան չեն ցանկացած դեպքում, Աղդամը հայաստա՞ն էր: Այդ դեպքում ինչո՞ւ 2020-ին Նիկոլ Փաշինյանը չհանձնեց ադրբեջանապատկան շրջանները խաղաղ ճանապարհով, եթե դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում էին այդ երկրի տարածք: Նպատակը Հայաստանն այս օրին հասցնե՞լն էր:
Հարցը 4 գյուղ տալ-չտալը չէ, այլ՝ այն նշանակությունը, որ ունեն այդ գյուղերը Հայաստանի պաշտպանունակության տեսանկյունից՝պայմանավորված իրենց ռազմավարական դիրքով: Դրանք ստրատեգիական դիրք ունեն և եթե տրվում են Ադրբեջանի, ապա Հայաստանի մի շարք մարզեր, կարևորագույն ուղիներ ու գազատարը հայտնվելու են ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ: Այլ կերպ ասած՝ տալով այդ գյուղերը՝ իշխանությունները թուրքերի համար շատ ավելի բարենպաստ մեկնարկային պայմաններ կստեղծեն պատերազմի համար, քան եթե այդ պատերազմը, որը, փաստորեն, հռչակվում է՝ անխուսափելի, սկսվեր առանց այդ գյուղերի օտարման: Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…
Source: USAArmenia
Թեգերգյուղեր գյուղերի դեպքում իշխանություն Հայաստան Հայաստանի ովքեր
Կարդացեք նաև
Ընդդիմությունն անում է այն, ինչի համար դատապարտում էր իշխանությանը
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ երկրորդ և …