«Կարգին Հայկոյի» «Նոր ուժը». շարքային մի բա՞ն, թե՞ նոր խոսք՝ քաղաքականության մեջ


«Ազատության» հետ զրույցում «Կարգին Հայկոյի» թիմից հաստատել են, որ իրենց լիդերը կուսակցություն ստեղծելու հարցում բավական լուրջ է տրամադրված՝ բացահայտելով Հայկ Մարությանի կուսակցության անվանումը՝ «Նոր ուժ», որի համագումարը, ի դեպ, կայանալու է մայիսի 1-ին:
Կուսակցության անվանումը, նկատենք, բավական խոսուն է և, ըստ էության, արտահայտում է «Կարգին Հայկոյի» քաղաքական նկրտումները:
Նկրտումներ Հայկոն իսկապես ունի. արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում առաջադրվելն է ու ԱԺ մտնելը, իսկ որպեսզի դա հնարավոր դառնա, նա որոշել է աչքակապությամբ զբաղվել ու սեփական անձը որպես նոր մատուցել՝ մոռանալով, թե որտեղից է իրականում քաղաքականապես սերված ինքը:
Հայկ Մարությանը նույնքան նոր է, որքան՝ ՔՊ-ական իշխանությունը: Չլիներ 2018-ի հեղափոխությունը, Հայկոն դեռ շարունակելու էր իր հին գործը, որից նա ակնհայտորեն հոգնել էր: 2018-ը յուրատեսակ փրկօղակ դարձավ նրա համար՝ կոմիկ դերասանին վերածելով մի քաղաքապետի, որի կառավարման շրջանը դեռ երկար են հիշելու երևանիցները՝ վատով:
Հայաստանյան ներքաղաքական դաշտում ոչ մի նոր ուժ էլ չկա. բոլորն էլ այս կամ այն չափով հին են, հանրությանը քաջածանոթ, ինչով էլ, ի դեպ, պայմանավորվում է ներկայիս իշխանությունների հարատևությունը: Իսկ թե այս գաղջ մթնոլորտում ինչ նոր երանգ է իր հետ բերելու քաղաքական դաշտ «Նոր ուժը», կարելի է միայն ենթադրել, բայց շատ մեծ է հավանականությունը, որ հնչեղ անվան տակ թաքնված է շատ սովորական շարքային մի բան, որը ոչ թե փորձելու է թարմություն մտցնել քաղաքական դաշտում, նոր խոսք ասել, նոր բանաձևեր սահմանել, այլ պարզապես տեղավորվել գործող կոնյուկտուրայում՝ ծառայելով այն ուժին, որը պահի տակ ավելի շահավետ առաջարկություն կանի «Կարգին Հայկոյին»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանի ոդիսականն ավարտված է

Էդմոն Մարուքյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից այն բանից հետո, երբ հանդես էր եկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով