Երեքշաբթի , 21 Մայիսի 2024

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ աֆիլացված սուբյեկտներից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ:

Դատախազությունը երբեք չի թաքցրել Քոչարյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց հանդեպ իր վատառողջ հետաքրքրասիրությունը, ավելին՝ գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից անմիջապես հետո ՔՊ-ական իշխանությունները ձեռնամուխ եղան Մարտի 1-ի գործի վերաբացմանն ու ամեն ինչ արեցին՝ Քոչարյանին փակի տակ պահելու համար: Կարելի է ասել, որ հեղափոխության ամենաառաջին զոհերից մեկն է Քոչարյանը, որի դեմ գործի դրվեց ողջ դատաիրավական համակարգը:
Գլխավոր դատախազության ներկայիս հետաքրքրասիրությունը բացառապես ունի քաղաքական ենթատեքստ և ուղիղ կերպով կապված է տավուշյան գործընթացների հետ տևական ժամանակ է՝ պրոցեսը կանգ չի առնում, ծավալվում է մեծ թափով, ու թերևս մոտենում է պահը՝ արդար պահանջատիրությանը հստակ քաղաքական բովանդակություն տալու, որը պետք է ձևակերպի նախևառաջ ընդդիմությունը:
Այս ուղղությամբ որոշակի պրոցեսներ կարծես թե նկատվում են, ու թերևս հենց սա է պատճառը, որ Գլխավոր դատախազությունն ընկել է երկրորդ նախագաhի ու նրա հետ փոխկապակցված անձնաց հետևից հենց հիմա. փորձում են նման միջոցներով հետ պահել ընդդիմության առաջնորդին քաղաքական պրոցեսներից, որպեսզի ընդդիմությունն ընդառաջ չգնա հանրային պահանջին ու շարժմանը հստակ քաղաքական երանգավորում չհաղորդի՝ ձեռնոց նետելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Ակնհայտ է, սակայն, որ նման մեթոդներով Քոչարյանին զսպելու փորձերը դատապարտված են անհաջողության: Ավելին՝ Քոչարյանին հետապնդելու միջոցով վարկանիշ ձեռք բերելու տռփանքը նույնպես չի կարող բավարարվել, քանի որ հանրությունը վաղուց է հասկացել, թե ինչ որակի ու բնույթի իշխանության հետ գործ ունի՝ 2018-ից սկսած: Մարդիկ հասկացել են, որ երկրում ամեն ինչ ծառայեցվում է մեկ հոգու քաղաքական նպատակներին, իսկ արդարությունը վաղուց դարձել է խիստ հարաբերական կատեգորիա՝ ոչ մի կապ չունենալով իրականության հետ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Հայաստանի իշխանությունները մի շարք ոչ կոմպետենտ քայլերի արդյունքում երկիրը մտցրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով