Երևանից Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին

Երևանից Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին։ Թող չհոխորտան, չմեծամտեն այն բոլոր հուդաները, որ մեզ այս օրին հասցրին։ Բոլորն էլ դատապարտված են արդար դատաստանի, երբ իրենց կեղտոտ ճանկերը խրեցին Արցախի «ջանին», խոցոտեցին ամեն կողմից, թե երկիր ենք պահում-պաշտպանում։

Ո՞րն էր պահածն ու պաշտպանածը, երբ 105 տարեկան անօրեն երկիրը տեր դարձավ հինավուրց Արցախին` աչքը գցած Հայաստանին։ Հիմա էլ, թե հազարամյակների հայ֊ադրբեջանական բարեկամություն է եղել։
Ամաչում եմ, երբ պաշտոնն ավելի բարձր դասվեց, քան երկիրը, գերադասվեց փողը, աթոռը…Չկշտացան, թալանեցին ով ինչպես կարող էր, հիմա էլ ձեն հանող չկա, լուռ են, բա որ Հայաստանից հանկարծ աշխատավա՞րձ չստանան։
Երկիր են հանձնում` մոռացած, որ դրամը փոխվելու է մանաթի, իսկ իրենց զրկվելու են պաշտոններից, էլ չշարունակեմ, թե որտեղ են հայտնվելու։
Ո՞վ է ասում, որ աշխատավարձերի խաթեր պիտի լռել, երբ հայրենիք ենք կորցնում։
Ո՞վ է պատասխան տալու այս բոլոր չարիքների համար։ Կա՞ աշխարհում մի երկիր, որ երաշխավոր է դառնում իր հայրենակիցներին և նրանց հայրենիքը հանձնում թշնամուն, նրանց մատնում պաշարման ու սովամահության։
Հիմա միայն հացի խնդիր լուծելու փափագով մեզ դեպի ու՞ր են տանում` հայաթափմա՞ն, թե՞ ինտեգրման, երբ երրորդի թե չորրորդի մասին չի խոսվում։
Այսքանից հետո միանում ենք Հայաստանի՞ն, թե՞ անկախանում…
Երևանում հողատուներից մեկը հիշեցնում էր, որ Արցախը հազարամյակներով կգոյատևի Ադրբեջանի կազմում, գոնե նա գալիքում տեսավ հազարամյակները, հիմա այս ի՞նչ հազարամյակների բարեկամության մասին է խոսվում, սա ի՞նչ տգիտություն է…
Միակ փրկությունը երկիրը հուդաներից մաքրելն է, որտեղ էլ որ լինեն…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանը չի հասկացել գլխավոր խնդիրը

Հայաստան հայերի ներհոսքի բացակայությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պայմանավորել է հայերենի չիմացությամբ: Սինանյանը …