Վնաս չէ պատմությունը քրքրելը, բայց հայության միասնությանը սեպ խրելը հարիր չէ երկրի վարչապետին.Նատաշա Պողոսյան

Հայաստանի վարչապետը վերջերս շատ զայրացած էր խոսում արցախցիների մասին, թե որքան գումար են տվել, բայց բադրիջան (սմբուկ) չեն ցանել Արցախում։

Լավ, մի փոքր զուգահեռ անցկացնենք։ Դեռ բադրիջան չենք աճեցրել, որ զայրացած էր, բա որ իր տունուտեղը, հայրենիքը արցախցիները հանձնեին հարևանին, պատկերացնենք, թե ինչ «զուլում կբերեր» մեր գլխին։
Բայց որ լավ տեղեկացված լիներ, կիմանար, որ արցախցիներն այս շրջափակման պայմաններում որքան են իրենց նվիրել գյուղատնտեսական աշխատանքներին, այն էլ` համառորեն պայքարելով բնության աղետների դեմ, թշնամու դիպուկահարի տեսադաշտում։ Անչափելի շատ կարկտախառն ջրհեղեղները հողին են հավասարեցրել արցախցիների վարուցանքը, բայց հետնահանջ չկար, երբ ամեն հեղեղից հետո նոր սածիլներ են դրվել հողում։
Եթե աշխարհից կտրված արցախցիներն այս վերջին ամիսներին գոյատևել են` զուտ իրենց գյուղատնտեսական աշխատանքների շնորհիվ։
Հա, մի բան էլ…Էն որ ծաղրում էր, թե Արարատյան դաշտավայրում բադրիջան պիտի աճեցնեն, ուղարկեն արցախցիների՞ համար…Այն պատկերացումն է, թե ձրի է ուղարկվում, տարիներ շարունակ իրացվել է Արցախում Հայաստանից տեղափոխված բերքը շատ ավելի բարձր գներով, քան Հայաստանում կարող էր վաճառվել։ Ու նաև եթե մի փոքր խորանանք ու հետնահանջ կատարենք դեպի պատմության խորքերը, տարբեր աղբյուրներից կիմանանք, որ Վանի կամ Արարատյան թագավորության սեպագրերում ԱՐՑԱԽ անունն ունի Ուրդեխինի կամ Ուրդեխե ձևերը, որոնք հայերեն Արցախ անվան անդրադարձն են։ Այս անուններով կոչված տարածքը մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբներից մտնում էր Արարատյան (Վանի) թագավորության սահմանների մեջ։
Եվ ահա հազարամյակների պատմություն ունեցող Արցախն է ձեռնոց դարձրած նետում թշնամու երախը։ Մնում է ասել, եթե ընտանիքդ նոր է սովորել «բոստան անելը», մի լավ ուսումնասիրեք, թե արցախցիները որտեղից են սերում ու ինչպես են հասել մեր օրերին և դարձել չարի գործիք 21֊րդ դարում։
Վնաս չէ պատմությունը քրքրելը, բայց հայության միասնությանը սեպ խրելը հարիր չէ երկրի վարչապետին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհո՞վ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 18-ին այցելելով է Արդարադատության նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվությունը, հայտարարել …