Բռնատեղահանվածներիս գլխին խաղեր են խաղում` կառավարական տարբեր որոշումներ կյանքի կոչելով


Մեկի խոսքին, թե բնակարանների գները իջնում են, հարցրի` եթե 150 հազար դոլլարանոց բնակարանի գինը դառնում է 140 հազար, ի՞նչ է փոխվում արցախցու կյանքում, որքանո՞վ է սպեղանի դառնում անտուն մարդուն այն 10 հազար դոլլարը, երբ օրվա հացի կարոտ են հազարավոր անտուններ։
Նա փոխեց խոսքը, թե վաճառքի բնակարանների մասին չէ իր խոսքը, այլ վարձակալվող բնակարանների գների մասին է խոսում։ Իմ հարցն անպատասխան մնաց` եթե 200 հազար դրամ ամսավճարը դարձնում են 180 հազար, վարձակալվողին էլ առաջարկում 20 հազար դրամ պետական հարկի համար վճարել, ո՞րն է գնիջեցման տարբերությունը։
Ահա այսպես էլ բռնատեղահանվածներիս գլխին են խաղեր խաղում` կառավարական տարբեր որոշումներ կյանքի կոչելով, որով չի փոխվում վարձով ապրող հայրենազուրկի ապրելակերպը։
Ու նոր որոշումներ են ջրի երես հանվում, որոնց շահառու պիտի դառնան նրանք, ովքեր Հայաստանի քաղաքացիություն կընդունեն։ Ընդունել քաղաքացիություն, նշանակում է` զրկվել բռնատեղահանվածին հասանելի պետական աջակցությունից։
Ու կանգնում ենք երկընտրանքի առջև` մեզ ծաղրու՞մ են, թե՞ չափում են մեր իմացության մակարդակը, երբ «աջակցություն» անվան տակ մեր քաշած վնասի տերը մենք ենք, ոչ թե օրենք հրամցնողը։
Նատաշա Պողոսյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի անհաջող ինքնափիառը. որքա՞ն է իրականում նվազագույն սպառողական զամբյուղը

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակերը բարձրացել են: Թոշակների բարձրացման նշանակությունն արդեն մի քանի շաբաթ …