Որքա՜ն անհասկանալի հարցեր են ծնվում, այնքան վտանգը խորանում է, թե տեսնես` որտեղ է թաղված «շան գլուխը»

Արկածախնդրությու՞ն, թե՞ հերոսություն համարել կազմակերպվելիք ավտոերթով ակցիան դեպի Հակարիի կամուրջ հարյուրավոր արցախցիներով։

Ժողովուրդ – իշխանություն կապ կա՞, թե՞ տարանջատված է, և կամ տասնյակ ավտոբուսների համար որտեղի՞ց վառելիք, որ պիտի ծախսվի այդքան ճանապարհ անցնելու համար։
Տեսանք, որ հուլիսի 14֊ի համաժողովրդական շարժումը արցախցիներին տարավ ռուս խաղաղապահների դեմ դժգոհության։ Տարված հացի խնդրով` շատերը մոռացան Արցախի հարցը, արդյո՞ք այս մեկն էլ նախորդի շարունակությունն է։
Կարծում եմ` ռուս խաղաղապահները, զգուշություն ցուցաբերելով, ճանապարհի ինչ-որ հատվածում թույլ չեն տա ակցիայի մասնակիցները ավտոբուսներով առաջ շարժվեն։ Թերևս նրանց կյանքը չվտանգելու հանգամանքը կդիտարկվի ռուս խաղաղապահների կողմից ակցիային խոչընդոտել, որի արդյունքում նրանք կհայտնվեն նորից դժգոհությունների թիրախում։
Հայաստանից բեռնատար 21 մեքենաներ, նրանց դեմ դիմաց Արցախի խաղաղ ակցիայի մասնակիցներն ավտոբուսներով։ Ի՞նչ արդյունք կտա, ինքս վստահ չեմ, որ ինչ-որ բան կփոխվի։
Հակառակ իրավիճակ պատկերացնենք։ Թշնամին թույլ է տալիս այդ ավտոբուսներն անցնեն։ Ակցիայի մասնակիցները հատում են Հայաստանի սահմանը ու այլևս հնարավորություն չեն ունենում ետ վերադառնալ։ Նման դեպքում ականատես ենք դառնում ոչ թե խաղաղ ավտոերթի, այլ արցախցիների կազմակերպված տեղահանության։
Որքա՜ն անհասկանալի հարցեր են ծնվում, այնքան վտանգը խորանում է, թե տեսնես` որտեղ է թաղված «շան գլուխը»։
Ուզում եմ հավատալ մարդուն` ընկեր լինի թե բարեկամ, ուզում եմ վստահել իշխանություններին թե ընդդիմությանը, ովքեր էլ լինեն նրանք։ Երանի՜ հուսախաբ չլինենք…Հետևենք իրադարձություններին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …