Փաստորեն,Կոսովոյի չափ էլ չունեցանք քաղաքական գործիչներ


Երբ քաղաքական գործիչներն էքստրեմալ պայմաններում մի թեզ են առաջ քաշում, իշխանափոխություն,իսկ հակառակ բարիկադն էլ երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս, ստիպված ես մտնել մի տիրույթ, որը քոնը չէ։
Կարծում եմ մեծ ոււղեղ պետք չէ ունենալ ,հասկանալու համար ,որ ՄԱԿ ի անվտանգության խորհուրդը քննության առնելով Արցախում ,իրավամբ,իրականացվող ցեղասպանությունը, բացի այն դատապարտելով , սանկցիոն գործառույթներ չի կարող իրականացնել, քանի որ ադրբեջանի առաջ քաշած տարբերակը, որ իբր իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ Հայաստանի ահաբեկիչների դեմ և բացառապես զենքերը հանձնելուց հետո կդադարեցնի մարտական գործողությունները , ընդունվել է ի գիտություն արցախի վարչակազմի կողմից։Իրավաբանորեն,Արցախի վարչակազմն ընդունել է ահաբեկիչների գոյության փաստը և պարտավորվել է ռուս խաղաղաահների օգնությամբ զինաթափել հայ ահաբեկիչներին և հանձնել վերջիններիս ողորմածությանը։ Հաջորդ քայլը լինելու է ահաբեկիչների անվան տակ մի քանի տասնակ հազար հայերի հրապարակային դատավարությունները վերջին երեսուն տարիների կտրվածքով։Հակաահաբեկչական գործողությունների անվան տակ Սյունիքը Հայաստանից կտրելը և այլն։
Նման դեպքում պետք է արձանագրել։Կամ վերջին երեսուն տարում սխալ գաղափարաոսության կրող ենք եղել և Խսհմ առաջին եվ վերջին նախագահ գորբաչովը ճիշտ էր,որ հայերին անվանում էր էքստրեմիստներ, և ապիկար քաղաքականության արդյունքում կարող ենք կորցնեյ հայոց պետականությունը ,դառնալով մասը թուրքիայի, իրանի ,ռուսաստանի։
Փաստորեն,Կոսովոյի չափ էլ չունեցանք քաղաքական գործիչներ:

Փաստաբան` Լևոն Բաղդասարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանի ոդիսականն ավարտված է

Էդմոն Մարուքյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից այն բանից հետո, երբ հանդես էր եկել …