Բաբայանը՝ Երևանում, Վարդանյանը՝ Բաքվում…

Բաբայանը՝ Երևանում, Վարդանյանը՝ Բաքվում…
Ստացվում է՝ ռազմաքաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան պատերազմների հերոս Սամվել Բաբայանը, ով իր ողջ կյանքը մարտնչել է Ադրբեջանի դեմ, ադրբեջանցիների ահուսարսափն ու նրանց ջարդարարն է եղել՝ կարող է հանգիստ ու անխոչընդոտ հատել Լաչինի ադրբեջանական անցակետն, իսկ Արցախի նախկին պետնախարար, ռազմական ոչ մի գործողությունների չմասնակցած, ոչ մի ադրբեջանցի չսպանած Ռուբեն Վարդանյանը՝ ոչ…
Ստացվում է՝ Ռուբեն Վարդանյանը ընդամենը իր հակադրբեջանական հայտարարություններով ավելի վտանգավոր հանցագործ է Ադրբեջանի համար, քան Սամվել Բաբայանը…
Աբսուրդ…
Կրկնակի աբսուրդն էլ՝ Բաբայանի վարքն է ու խոսույթը…
Վերջինս Հանրային Առաջինով, Արցախի կորստի համատեքստում, իրենից շատ գոհ, երջանիկ դեմքով, ուրախ-զվարթ, տեղ-տեղ շուլուխներով, առանց նշույլ անգամ հոգացավության ու սրտացավության՝ ինքնարդարացման, ինքնասրբադասման, սեփական դեմքն ու արած-չարածները սրբագրելու, իր գերտաղանդավոր լինելու բենեֆիսն էր կազմակերպել…
Ստացվում է՝ փախստականների առաջին իսկ հոսքի հետ Հայաստան ժամանած ու Երևանում հով, զով, ապահով նստած Սամվել Բաբայանը Արցախի ռազմաքաղաքական ողջ էլիտային է մեղադրում, պարտության ողջ մեղքերը նրանց վրա բարդում, դատ ու դատաստանի թեմաներ է բացում, բայց արի ու տես՝ Վիտալի Բալասանյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Սամվել Շահրամանյանը և մի շարք բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներ դեռ Ստեփանակերտում են…
Ու սա այն պարագայում, երբ նա ժամանակին հայտարարում էր, թե վերջին մարդն է լինելու, որը կլքի Արցախը…
Ստացվում է՝ ընդհակառակը, լքողների առաջամարտիկը հենց նա է…
Ի դեպ, վերջինս 2020-ի նոյեմբերին էլ առաջիններից էր, ով թողեց Արցախն ու ժամանեց Երևան։
Բաբայանը ուղիղ եթերով, խիստ խոհեմ հայացքով դարակազմիկ խրատներ է տալիս…
Ըստ նրա բոլորը մեղավոր են, բոլորը շպիոն ու ագենտ են, բոլորը պետք է պատժվեն ու պատասխանատվության ենթարկվեն, իսկ ինքը սուրբ է, հարց լուծող է, փրկիչ էր, որին չգնահատեցին, բոլոր իր արածները մսխեցին, իր խելամիտ առաջարկները անտեսեցին, անգամ պարզվում է՝ նա կարող էր ապահովել Արցախի ավտոնոմիան, սակայն վերոնշյալ անձինք նրան խոչընդոտեցին:
Աբսուրդի շարանը սակայն այսքանով չսպառվեց…
Պարզվում է՝ անցակետի ադրբեջանական հատուկ ծառայության մարմինները պարզապես նրան չեն ճանաչել, այդ իսկ պատճառով թողել են ազատ դուրս գա Արցախից:
Մանավանդ, երբ վերջինս խինդուծիծաղով է դա արձանագրում, այն էլ՝ հանրայինի եթերում…
Չի բացառվում, որ անցակետի ադրբեջանցի աշխատակիցներն իրոք չեն ճանաչել վերջինիս ու բաց են թողել (իհարկե ես խիստ կասկածում եմ), բայց նախ փաստ է, որ նման հայտարարությունից հետո նույն այդ աշխատակիցները րոպեներ անց ավելի խստացված կարգով են սկսել ստուգումներ անցկացնել՝ հետագայում բացառելու նման կարգավիճակ ունեցող մարդկանց ելքն անցակետից…
Այո՛, փաստ է, որ փախստականների նախնական հոսքի ժամանակ, իրոք խստացված ստուգումներ չեն անցկացվել…
Բայց և փաստ է, որ դրանից հետո՝ վերոնշյալ հանգամանքով պայմանավորված, ստուգումների խստացման պատճառով անցակետում անասելի հերթեր գոյացան…
Փաստ է նաև այն, որ նման խիստ ստուգումների ժամանակ էլ անցակետում ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը…
Հետևաբար՝ ինչի՞ էր նման հայտարարությունը հանրային եթերում, եթե ոչ ժողովրդական լեզվով ասած՝ «գործ տալ, բռնել տալ, փուռը տալ»….
Այլ նկարագիր չեմ տալիս…
Այս համատեքստում, ակամա հիշում եմ մի դրվագ, երբ նույն Սամվել Բաբայանը կարծես մեծամտացած կամ ինքնագովազդի արդյունքում հայտարարեց, թե «երբ ուզի կարող է գնալ ու գալ Արցախ, հազար ու մի ճանապարհ կա, ուղղակի գիտեցողը դա գիտի և արդյունքում, հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո՝ Հայաստանը Արցախին կապող միակ մնացյալ ճանապարհը Արրբեջանի կողմից փակվեց ու այդ օրվանից սկսվեց իրական հումանիտար աղետը…
Բայց նա, այո՛, էլի գնում ու գալիս էր Արցախ…
Իսկ այն, որ խիստ տարակուսանք է առաջացնում Բաբայանի՝ ազատ ու անկաշկանդ անցակետն անցնելու մասով, դա այն է, թե այդ ինչպե՞ս է հնարավոր, որ Վագիֆ Խաչատրյանին, 30 տարի առաջ «կատարած» հանցագործության համար, անցակետի հատուկ ծառայությունները դեմքով ճանաչում են, ձեռքերը ոլորում տանում են Բաքու և դատում, իսկ Սամվել Բաբայանին պարզապես չեն ճանաչում, վերջինս էլ՝ ինչպես նա է անձամբ պատմում՝ քաղաքավարի շփվելով անցակետի այս ու այն ադրբեջանցի աշխատակիցների հետ, թևերը թափ տալով անցնում է անցակետը…
Նույնն էլ երիտասարդ ֆուտբոլիստների մասով, որոնց դեմքով ճանաչել էին, ինչ-որ խաղի ժամանակ ադրբեջանական դրոշը ոտնկոխ անելու համար…
Այնպես որ այս ամենը մառազմ է ու նոնսենս…
Փորձեք ինձ համոզել, որ Սամվել Բաբայանն իր կոչումով, ազգային հերոս, 26 տարեկանից ՊԲ հրամանատար լինելով ու իր կենսագրականով չէր արժանացել ու տեղ չէր գտել Ադրբեջանի՝ «հայ հանցագործների» 30 հազարանոց ցուցակում…
Նա մինիմում ցանկի առաջին տասնյակում պետք է լիներ…
Ու սա այն պարագայում, երբ շարքայինից մինչև գեներալ ցուցակագրված են ու գտնվում են հետախուզման մեջ…
Անգամ իր վարորդին մի քանի ամիս առաջ բռնեցին ու դատեցին, իսկ իրեն հանգիստ թողնում են անցնի…
Ստացվում է, որ նա ունիկալ բացառություն է…
Փորձեք ինձ համոզել, որ Բաբայան Սամվելը «նա ուռա» գնացել է անցակետ, ու ինչպես նա է ասում՝ բախտը բերել է, չեն ճանաչել, թողել են անցնի…
Հիմա մեկ ուրիշ գեներալ կարո՞ղ է վերջինիս պես հանգիստ գալ Հայաստան,
թե՞ նա է ուրիշ…
Ստացվում է՝ նրա հնարավորությունները ոչ մեկը չունի, անգամ՝ Ռուբենը Վարդանյան…
Հաջորդ տարակուսանք առաջացնող հայտարարությունն էլ այն էր, որ պարզվում է վերջինս, առանց իշխանությունների ի գիտության ու առանց համաձայնության՝ «ինքնագլուխ» իրեն վերապահել է կապ ու շփումներ հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ, վարել բանակցություններ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, անգամ ստացել երաշխիքներ:
Իսկ վերջնարդյունքում՝ փրկելու էր մնացյալ Արցախը, պահելով այն հայկական…
Ուղղակի՝ «Մանդատ տվեք ձեզ փրկեմը» չեղավ, Արցախն էլ՝ կործանվեց…
Այս մասով՝ ԱԱԾ մինիմում պետք է վերջինիս հրավիրի իր մոտ ու պահանջի բացատրություններ…
Գուցե հենց դա՞ է նրան Հայաստան թողնելու «արգասիքը»…
Գուցե այդ ամենի համա՞ր է վերջինիս տրված «պռախոդ» ու «կանաչ քարտ»…
Գուցե նա՞ է Ադրբեջանի համար այս պահին միակ «Persona grata»-ն, վստահելի գործընկերը…
Գուցե Ադրբեջանին հենց նա՞ է պետք, որ լինի Հայաստանում…
Գուցե հետկուլիսային պայմանավորվածություննե՞ր կան վերջինիս հետ և նա «դաբրո» ստացած «միսիա» է կատարում…
Փորձեք համոզել որ ո՛չ, կամ հիմնավոր բացառեք…
Հետո ասում է, թե բա՝ «100 հատ տանկ, 160 հատից ավելի Հաուբից հանձնվեց Ռուսաստանին», երբ մինչ այդ ասում էր՝
«Հաուբից չունեինք, որ հակահարձակում ձեռնարկենք Շուշիի տակ»…
Կամ որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ասում էր. «բեզագավորչնի կապիտուլյացիա է, քանի որ արմիայում 4 հատ հաուբից էր մնացել», հիմա ինչպե՞ս ստացվեց, որ հայտարարում է, թե մի ամբողջ բանակի արսենալ է հանձնվել…
Ինևէ…
Հարգելինե՛րս, այն որ Սամվել Բաբայանը ավանդ ունի Արցախյան բոլոր հերոսամարտերում՝ անխոս է, բայց որ խիստ հակասական կերպար է՝ դա էլ է փաստ…
Ուղղակի պետք է հիշել այն, որ
Բաբայան Սամվելը, երկար տարիներ ապրելով ՌԴ ում, 2018թ երբ վերադարձավ Հայաստան, արեց իր հայտնի հայտարարությունը.
«Ըստ Գյուլիստանի պայմանագրի Ղարաբաղը պատկանում է ռուսին և եթե խաղաղապահ պիտի մտնի Ղարաբաղ, ապա դրա մանդատի իրավունքը միայն ռուսն ունի և նա պիտի լինի»…
Բաբայանը ՀՀ գործող իշխանությունների օրակարգը սպասարկելով ընդամենը իր խաղն է խաղում, միաժամանակ՝ «լվանում է» Փաշինյանի ռեժիմը և զերծ պահում նրան՝ Արցախը հանձնելու պատասխանատվությունից…
Այդ և մի շարք այլ պատճառներով հասարակության մի ստվար զանգված նրան կանվանեն՝ սպեկուլյանտ, ցինիկ կամ ստախոս…
Իսկ ես վերջինիս մի հռետորական հարց կուղղեմ.
– Պարո՛ն գեներալ, ձեր պատկերացմամբ ձեզ պես մարդու գտնվելու վայրը հիմա ո՞րը պետք է լիներ…
Սամվել Բաբայանը, ելնելով իր կարգավիճակից, եթե ինքնասիրություն ունենա, ընդամենը մեկ հարց պետք է ինքն իրեն տա՝
որտե՞ղ ես հիմա պետք է լինեի և որպես պարտված երկրի իսկական գեներալ ի՞նչ պետք է արած պրծած լինեի…
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա անկախ քաղաքական հայացքներից ու հակասական կերպար լինելուց՝ նա ՀՀ քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։
Ավելին՝ բարերար է, մեցենատ:
Նրան բռնելը ցնծության, հրճվանքի կամ չարախնդալու առիթ չէ, հարգելի՛ հայրենակիցներ…
ՀՀ իշխանությունները պետք է պայքարի ինչպես նրա, այնպես էլ ազատազրկված ու Բաքվի բերդերում պահվող իր բոլոր քաղաքացիներին հայրենիք վերադաձնելու համար:
Ի դեպ, եթե ձեզ էլ բռնեին ու տանեին Բաքու, միանշանակ նույնն էլ ձեզ համար էի ասելու, պարո՛ն գեներալ…
Իհարկե այս ձերբակալությունն էլ իր «հետաքրքրությունն» ունի…
Գուցե սա էլ հաշվարկված, գծած-գրած է, իսկ մենք՝ շոուի ականատես…
Գուցե լավ մշակված կոմբինացիաներ են…
Իհարկե՝ կասկածում եմ…
Կապրենք կտեսնենք…
Փաստ է, որ Փաշինյանի համար Վարդանյանի Երևանում գտնվելը լուրջ խնդիր է ու գլխացավանք…
Բաբայանի Երևանում լինելը՝ խիստ ցանկալի…
Ենթադրաբար, նույն էլ՝ Ալիևի համար…
«Կինոն» դեռ նոր է սկսվում…
 

David Karapetyan

 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար

Հայաստանյան իշխանությունները չեն դադարում փորձերը՝ իրականությունն աղավաղելու գնով արդարացնելու սեփական քաղաքականությունը: Այս առումով բավական ակտիվ …