Մենք տանուլ ենք տվել այն ժամանակ, երբ անգրագետներին պաշտոնների նշանակեցինք, իսկ գիտունները նրանցից աշխատանք խնդրեցին…

Մենք էսօր չենք տանուլ տվել, ոչ էլ երեկ.
Մենք տանուլ ենք այն ժամանակ, երբ Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախն ազատագրած հերոսներին սկսեցինք մանրից վերացնել, երբ զոհվածի տունը 32 տարի անսարքի մնաց, երբ մշակութային ազգ ներկայացվող Արցախի թատրոնը 32 տարի էդպես էլ չկառուցվեց, երբ աշխատանքի էր անցնում ոչ թե աշխատանքի համար հայտարարված քննության հաղթողը, այլ ինչ որ մեկի ծանոթը կամ բարեկամը (սեփական օրինակից):
Մենք տանուլ ենք տվել այն ժամանակ, երբ անգրագետներին պաշտոնների նշանակեցինք, իսկ գիտունները նրանցից աշխատանք խնդրեցին, տանուլ տվեցինք այն ժամանակ, երբ ձու գողացողին պատժեցինք, իսկ ձի գողացողին խրախուսեցինք, մենք տանուլ տվեցինք այն ժամանակ, երբ թուրքական ապրանքը թողեցինք մուտք գործի Արցախ, մենք իրենց փող տվեցինք, որ զենք առնեն մեզ կոտորեն:
Մենք տանուլ տվեցինք, երբ հայկական դասական երաժշտության փոխարեն սկսեցին ռաբիզ ու թուրքական երաժշտություն լսել:
Տանուլ տվեցինք, երբ ընտրությունների ժամանակ ծախվում էին, երբ աշխատավայրերը իրենց հոր դուքանն էին սարքել, ում ուզում էին վերցնում էին, ում ուզում էին գլխին սարքում հանում էին:
Մենք տանուլ տվեցինք, այն ժամանակ, երբ պատերազմից թռածներին հերոսացրինք, իսկ Արցախը հանձնելուց առաջ գեներալի կոչումներ շնորհեցինք, տանուլ տվեցինք այն ժամանակ, երբ Արցախցն ազատագրելուց հետո ոչ թե շատացանք, այլ պակասեցին, չապրեցին Արցախում, իսկ ապրողներս էլ մինչև վերջ չարչարվելով, որովհետև պետությունը ժողովրդի կողքին չէր, այլ մեծահարուստների ու պաշտոնյանների…
Մենք տանուլ տվեցինք այն ժամանակ երբ Լևոն Հայրապետյանի փողերը կերան, բայց նրան բանտում թողեցին, Արցախից և ոչ մեկը չկանգնեցին նրա կողքին, փոխարենը զբաղված էին նրա հարազատների գործերի քննմամբ:
Հիմա ես՝ Արցախը չլքածս, մինչև վերջին օրը Արցախում ապրածս, հայր ու հայրենիք կորցրածս, ամեն ինչի ականատես եղածս, ո՞նց չմտածեմ, որ տարիներ շարունակ սրանք հող եք նախապատրաստել Արցախը հանձնելու համար, դրա համար միշտ Արցախից դուրս են կառուցել, իսկ ես ու ինձ նման շատերը էշի պես չարչարվում ու միայն Արցախում էինք կառուցում, որովհետև մեր կյանքը երբեք Արցախից դուրս չենք պատկերացրել, հիմա էսօր կորցնողը մենք ենք, ոչ թե դուք, դուք Արցախ չեք կորցրել, դուք Արցախը կենացներում սիրեցիք, իսկ մենք ապրելակերպում, հիմա էդ նույն կենացներով մարդկանց օճառելով էլի դուք եք Մայր Հայաստանում լավ աշխատանքների նստելու ու սովորության համաձայն հետևից խփելու:
Այնինչ բոլոր երդումների ժամանակ պաշտոնապես երդվում էին անձնվիրաբար ծառայել Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին:
Դուք կեղծ երդվում էիք, իսկ Ալիևը խոսք էր տալիս:
Հիմա Ալիևից նեղանում եք ի՞նչ անեք, մարդը, ում միշտ ոչխար ենք ասել, իր խոսքի տերը եղավ՝ ասաց ու արեց, դուք մեր ազգի Ալիևներից նեղացեք:
 
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է այս աշխարհում պարտավոր հայից ավելի հայ լինել, եթե հայի պետությունն ինքն է հայից ձեռքերը լվացել

ԱԳՆ-ում կայացած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելությանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան ողբեգությանն ու …