Շաբաթ , 14 Դեկտեմբերի 2024

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում


«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ սահմանակից հատվածի գյուղերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրեմ՝ Նիկոլ Փաշինանը նախ՝ չի հերքել իր խոսքերը, ապա՝ փորձել է հիմնավորել իր ներկայիս դիրքորոշումը՝ պնդելով՝ իրավիճակ է փոխվել: «Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետև այն ժամանակ ստորագրության դիմաց դելիմիտացված պետական սահման չէինք ստանալու, սահմանային սյուներ չէինք ստանալու, անվտանգության երաշխիքներ չէինք ստանալու, սա առանցքային՝ շրջադարձային տարբերություն է»,-ի մասնավորի՝ հայտարարել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից կարելի է հաստատապես եզրակացնել, որ նա իրականում չի հիշում, թե նախկինում ինչ է խոսել: Բոլորվին վերջերս տավուշցիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ ոչինչ չի կարող երաշխավորել՝ հստակեցնելով, որ դեմարկացիան չի կարող երաշխիք դառնալ խաղաղության համար: Նույնիսկ օրերս կոչ էր արել սահմանամերձ գյուղերի բնակիչերին ծառ տնկել կամ պատ շարել՝թուրքերին չտեսնելու ու ավելորդ անգամ չհուզվելու, միևնույն ժամանակ գյուղացիների հետ խոսելիս ասել էր, որ 7 օր կարող է լինել խաղաղություն, իսկ 8-րդ օրը պատերազմ պայթել: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ Ադրբեջանը վերցնում է բնակավայրերն ու կարևոր տարածքներ ոչ մի բանի դիմաց՝ չտալով և ոչ մի խոստում, չերաշխավորելով ոչինչ:
Ասուլիսին, սակայն, նա բոլորովին այլ բան է ասել՝ պնդելով, թե իբր սահմանային սյուները Հայաստանի անձեռնմխելիության երաշխիք են: Եվ այսպես, որտե՞ղ է ճշմարտությունը, ե՞րբ է ստում Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ոչինչ չի երաշխավորո՞ւմ, թե՞ որ սահմանային սյուները հստակ երաշխիքներ են իրենց մեջ պարունակում:
Այս հարցի պատասխանը ստույգ իմանալու համար, պետք է հասկանալ, թե ինչպիսի երկիր է այսօր Ադրբեջանը:
Այն ոչ պայմանագրաունակ, արհեստածին մի կազմավորում է, որին բտում են՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար պլացդարմ ունենալու համար: Հետևաբար՝ եթե վաղը Բաքուն որոշի, որ այդ սահմանային սյուներն իր համար արգելք չեն, ապա գրավելու են նաև Սևանն ու Սյունիքը՝ դրանք միջագային հանրությանը որպես բնիկ ադրբեջանական տարածքներ ներկայացնելով, և միջազգային հանրությունը Բաքվին չի հակադարձելու, քանզի այդպես է պահանջելու մեծերի աշխարհաքաղաքական շահը: Արցախցիներին ենթարկեցին էթնիկ զտման, որևիցե ադրբեջանցի դրա համար պատասխան տվե՞ց; Նույնն էլ լինելու է Հայաստանի պարագայում, և այդ մասին Փաշինյանը խոստովանել է տավուշցիների հետ հանդիպումներում անձամբ:
Այնպես որ՝ «դեմրակացիա» կոչված կլոունադան բացառապես բաքվի շահերից բխող գործընթաց է, որը Հայաստանին գետնի վրա ոչինչ չի երաշխավորելու՝ է՛լ ավելի գրգռելով Բաքվի ախորժակը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ

Սեփական թիմի շարքերը «ավելորդ» մարդկանցից մաքրելու Նիկոլ Փաշինյանի որոշումը կարծես թե վարակիչ է դարձել խորհրդարանական …