Հինգշաբթի , 3 Հոկտեմբերի 2024

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով հոգևոր առաջնորդության հարցում մեծապես թերացած ու այդ դաշտում անելիք չունեցող՝ միաժամանակ պնդելով, թե իբր շարժման առաջնորդը կաթողիկոսն է, շահառուն էլ՝ Ռոբերտ Քոչարյանը: «Ակնհայտ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, և այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձևակերպում, նախորդ իշխանությանը իշխանության բերելն է»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ստել է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երբեք չի հայտարարել, որ նպատակ ունի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ, առավել ևս, նախկիններին իշխանության բերելու: Միակ պահանջը, որ ձևակերպվել է շարժման առաջնորդների կողմից, դեմարկացիան ընդհատելն ու միակողմանի զիջումների ճանապարհից հետ դառնալն է:
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս ՔՊ-ականների փորձերը՝ ընդգծված ներքաղաքական կոնտեքստ հաղորդելու շարժմանը, մանիպուլյատիվ են: Այլ հարց, որ, այո՛, շարժման աջակիցների թվում կան և՛ ընդդիմության պատգամավորներ, և՛ համակիրներ, և՛ գուցե նրանք, ովքեր չեն համակրում ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանութուններին՝ հասկանալով, թե ուր է «դեմարկացիա» կոչված այս թատրոնը Հայաստանը տանում:
Մյուս կողմից՝ որքանո՞վ է բարոյական կամ ընդունելի, երբ հոգևորականների հասցեին գնահատականներ է հնչեցնում մի մարդ, ով աներկբայորեն տապալել է քաղաքական առաջնորդությունը՝ երկիրը մատնելով քաոսի ու պարտության: Գուցե ավելի լավ է նախ տեսնել սեփական աչքի գերանը, իսկ մյուսներին հանգիստ թողնել՝ վերլուծելով սեփական սխալները:
Շարժումը Քոչարյանի անվան հետ կապելը նպատակ ունի՝ խրտնեցնելու այն ժողովրդական զանգվածներին, որոնք շարունակում են մնալ իշխանական պրոպագանդայի ազդեցության տակ: Հիմա իշխանություների միակ զենքը մնացել է կեղծիքը, որին կտրվեն թերևս միայն նրանք, ովքեր ի բնե զուրկ են վերլուծական ունակություններից ու անկախ մտածելու բնատուր շնորհից:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանական բուրգի ներսում իրար են հոշոտում. գլխավոր գիշատիչներից մեկը Սասուն Միքայելյանն է

Մինչ գրեթե ողջ քաղաքական դաշտն ու մամուլը քննարկում են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի շուրջ ընթացող …