Ալեն Սիմոնյանը մնում է իր ոճի մեջ


Պարզվում է՝ նույնիսկ այս աղետի մեջ, երբ ավելի քան հարյուր հազար արցախցի խարխափում է անորորշության ու աղքատութան մեջ՝ չիմանալով, թե վաղն իր գլխին ինչ կարող է գալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է հավատարիմ մնալ պետական կփողերի մսխման ՔՊ-ական մեթոդաբանությանը՝ ստորագրելով պատգամավորներին և աշխատակազմին ՀՀ անկախության 32-ամյակի առթիվ պարգևավճար բաժանելու վերաբերյալ կարգադրություն։
Ի դեպ՝ ընդդիմադիր խմբակցություններից «Պատիվ ունեմ»-ը որոշել է ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանը՝ ի տարբերություն նույն ՔՊ-ականների, որոնք այս առումով կարծես ձեն-ձուն չեն հանել՝ պատրաստվելով վայելել:
Լավ ապրելու մոլուցքը ՔՊ-ականներին հանգիստ չի տալիս նույիսկ այս ողբերգության պայմաններում: Պարգևավճարներ ինչի՞ համար, ո՞ր մի ձեռքբերման կամ կարևոր աշխատանքի: Եթե անկախության 32-ամյակի առթիվ սոցիալական խնդիրներ ընդհանրապես չունեցող պատգամավորներին հավելյալ փող չբաժանվեր, դրանից Հայաստանի անկախությունը սասանվելո՞ւ էր, թե՞ տոնի՝ առանց այն էլ բուտաֆորիկ դարձած նշանակությունն էր խեղաթյուրվելու, և բոլորս հանկարծ ինքներս մեզ կախյալ էինք զգալու: Ախր եթե իմանաս՝ անկախությունը գնահատում են կամ գոնե կարող են այդ բառը ճշգրիտ ստուգաբանել, գուցե ինչ-որ տեղ հանդուրժես այդ երևույթը, բայց երբ անկախութան անվան տակ այդ մսխման հեղինակներ են դառնում Հայասանը դե ֆակտո ոչնչացրած, Արցախն էլ աշխարհի երեսից ջնջած քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչներ, մարդու մազերն ուղղակի բիզ-բիզ են կանգնում:
Այս իրավիճակում պարգևավճարներ բաժանելը լոկ փողի հարց չէ. հարցն ունի առավելապես բարոյական կողմ: Լա՛վ, ո՞նց են կարողանալու այդ փողն ուտել, ո՞նց են կարողանալու դրանով գնված խորովածը ծամծմել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com