Սասուն Միքայելյանն անհետացել է

Շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին զոհ գնացածների ոգեկոչման օրը Սասուն Միքայելյանն այդպես էլ չի այցելել Եռաբլուր՝չնայած իր կողմից ղեկավարվող ԵԿՄ վարչության մի քանի անդամ այցելել էր Վազգեն Սարգսյանի շիրիմին, ծաղիկ խոնարհել: Ընդ որում, ինչպես նկատում են շատերը, Միքայելյանը չի երևացել նաև սեպտեմբերի 21-ին, սեպտեմբերի 27-ին նույնպես:

Կարծես թե Սասունը երկրում է, ոչ մի տեղ չի գնացել:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այսքան «համեստ» դարձել: Հարցի պատասխանը թերևս հոգեբանական դաշտում է առավելապես: Նրա երեսը չի բռնում՝ Վազգենի «աչքերի մեջ նայելու», անկախության օրը տոնելու, 44-օրյա պատերազմի համար պատասխանատվություն կրելու:
Հիշում եք, չէ՞, ինչ էր հայտարարում Սասունն իշխանություն զավթելիս: ՔՊ-ական ֆեյք հեղափոխությունն Արցախի ազատագրումից ու հերոսամարտից առավել էր համարում՝ հայտարարելով, թե այն շատ ավելի մեծ օգուտ կբերի Հայաստանին, քան նույնիսկ Արցախի առաջին պատերազմում կռած հաղթանակը և այլն: Նա վստահեցնում էր, որ շնորհիվ իրենց, աշխարհը ստիպված է լինելու հաշվի նստել հայ ժողովրդի շահերի հետ, բայց հենց որ պատերազմ սկսվեց՝ սահման չհասած՝ փախավ մարտի դաշտից՝ ինքն իրեն «ասկոլկաների» պարկ հռչակելով:
Ճիշտ էլ անում է,որ չի գնում Եռաբլուր: Նրա ներկայոթյունն անարգանք է՝ նահատակների հիշատակին: Սասունն ապերախտության ու դավաճանության մի յուրատեսակ սիմվոլ է, դավադիր պարտության խորհրդանիշ, որ ոչ մի ընդհանուր բան չունի Եռաբլուրում ննջող հերոսների հետ, նրանց անտիպոդն է:
Փողի ու հայրենիքի միջև նա ընտրել է առաջինը՝ փորձելով չտարբերվել իր ՔՊ-ական գաղափարակիցներից:
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել

2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված ագրեսիայի հաջող հետմղման 8-րդ տարելիցի կապակցութամբ հայաստանյան իշխանությունները ոչ միայն …