Արժե՞ պարծենալ մի բանով, որն իրականում գոյություն չունի

Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ-ում հնչեցրած ելույթը, որի համար, ի դեպ, նա Եվրոպա էր իր հետ տարել նաև երեք դուստրերին, որոնցից մեկը հասցրել է իր «սելֆին» հրապարակել ԵԽ դահլիճից, բավական աղմկոտ է ստացվել. այն քննարկման առարկա է դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրսում:

Հիմնական ուղերձներից մեկը, որ ԵԽ-ում Փաշինյանը հղել է, հայկական ժողովրդավարության ուժի մասին է՝ ուժ, որն իբր երաշխավորում է նաև անվտանգություն: Ընդ որում՝ նա այդ մասին հայտարարել է բավական իմպերատիվ ոճով՝ պնդելով, որ հայ ժողովրդի հիմնական զենքը, ինքնապաշտպանության միջոցը հենց ժողովրդավարությունն է:
Արդյո՞ք:
Իրականում երկու պարզ իրողություն կա, որ ստիպում է կասկածի տակ դնել Փաշինյանի այս պնդումը. նախ՝ անցումային փուլում գտնվող աշխարհում օրավուր է՛լ ավելի է մեծանում ուժի գործոնն ու արդյունավետությունը, ապա՝ լրջագույն հարց է դեռևս մնում այն, թե արդյոք Հայաստանում կա՞ ժողովրդավարություն, որն էլ իբր պետք է պաշտպանի երկիրը:
Ինչպես հայտնի է, 2020-ի կործանարար պատերազմից առաջ նույնպես նմանբովանդակ ելույնթներ նմանատիպ բարձր ամբիոններից հնչում էին Փաշինյանի շուրթերից: Նա փորձում էր ամեն գնով արտաքին ճակատում կապիտալիզացնել իր արած հեղափոխությունն ու նման կերպ ստիպել Ադրբեջանին նահանջել: Բռնապետական Ադրբեջանը, սական, ապացուցեց, որ ժողովրդավարության մասին բոլոր փաշինյանական պնդումները սին են ու գերագնահատված. այդ ժողովրդավարությունը չկանխեց նոյմբերի 9-10-ի հայտարարության ստորագրումը, իսկ հետագայում՝ նաև Ստեփանակերտի կործանումը: Փաստվեց, որ ուժն է ծնում իրավունքն, բայց ոչ երբեք հակառակը:
Մյուս կողմից, ինչպես նշվեց, մեծագույն հարց է այն, թե կա՞ ադյոք Հայաստանում իրական ժողովրդավարություն:
Պարզ է, անզեն աչքով իսկ տեսանելի է, որ նման բան ուղղակի գոյություն չունի ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմադիր մի շարք գործիչներ այսօր գտնվում են բանտերում, այլև՝ այն, որ իշխանությունները չունենալով ժողովրդական աջակցություն, շարունակում են Հայաստանի համար ճակատագրական որոշումներ կայացնել: Այսքանից հետո օբյեկտիվորեն անհնար է ունենալ ժողովրդավական աջակցություն, իհարկե, ինչը պետք է հիմք դառնար՝ հրաժարական ներկայացնելու:
Բայց ՔՊ-ի իշխանությունը արդեն վաղուց չի բխում ժողովրդից, այլ գոյատևում է բացառապես դրսից եղած հովանավորչության շնորհիվ: Այն դարձել է օտարների ձեռքին գործիք՝ Հայաստանին աշխարհաքաղաքական խաղերում ծվատելու: Փաշինյանն այս մասին շատ լավ գիտի, այդ իսկ պատճառով էլ նրա համար խոշոր հաշվով էական չէ հանրային մեծ աջակցությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թող Հայաստանը լինի բռնապետական երկիր, բայց՝ անվտանգ, քան ներկայացվի որպես իբր ժողովրդապետական, բայց մնա վտանգված ու «օդից կախված»

  Տավուշի մարզից վերադառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, մտնելով տիկտոկյան ուղիղ եթեր ու փորձելով թվարկել …