ՔՊ-ական օլիգարխը խոստովանել է, որ ժողվորդին դրել են հիմարի տեղ

Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտի հիմնադիր հոր համարում ունեցող ՔՊ-ական օլիգարխ Գուրգեն Արսենյանը, որ այս օրերին հայտվել է սկանդալի կենտրոնում, և որը հայտնի է իր էպատաժային վարքով, ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մի խայտառակ խոստովանություն է արել: Պարզաբանելով, թե ինչ է ասել քարոզչական նախընտրական ծրագիր՝ Արսենյանը փաստացի խոստովանել է, որ 2021-ի ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթները կրել են զուտ քարոզչական բնույթ: Ըստ Արսենյանի՝ իրենք ունեցել են վեհ նպատակներ, սակայն արտաքին հանգամանքների բերումով ստիպված են եղել սրբագրել իրենց առաջ դրված խնդիրները:
Արսենյանի խոստովանությունը կարելի է համարել իշխանական քարոզչության դիմակը պատռող, իշխանությունների խոսքի կշիռը հստակիորեն սահմանող հայտարարություն:

Այս հայտարարությունն ուշագրավ է նաև մեկ այլ տեսանկյունից՝ ՔՊ-ի՝ ընդդիմություն եղած ժամանահատվածի և այն քննդատության, որ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին իրեն նախորդած բոլոր իշխանությունների հասցեին: Նա, ինչպես հայտնի է, անվերջ մեղադրում էր այն ժամանակվա իշխանություններին նախընտրական խոստումներից հետ կագնելու, ժողովրդին հուսախաբ անելու ու մանիպուլացնելու համար:
Հիմա Արսենյանի հայտարարությունից ստացվում է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի քննադատությունները, որոնց օգնությամբ նա վերցրեց իշխանությունը, մանիպուլյատիվ էին: Ցանկացած իշխանություն, հետ կագնելով հանրությանը տված իր խոստումներից, կարող է մատնացույց անել Ասրենյանի վերոհիշյալ «փաստարկը»՝ արդարացնելով իր բացթողումներն ու ձախողումները: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ պետք է կրի հետևանքերի համար քաղաքական պատասխանատվությունը:
Արցախի հարցը չի կարաելի համարել մի թեմա, որի շուրջ կարելի է ճոխ-ճոխ խոստումներ տալ, իսկ հետո դրանցից հետ կագնել ու մարսել, քանի որ այդ հարցը Հայաստանի ու հայ ժողվորդի համար գոյութենական խնդիր է, ինչը սահմանում է անխուսափելի պատասխանատվություն այն իշխանությունների համար, որոնց սխալների ու դավադրությունների հետևանքով թուրքերն անխոչընդոտ կերպով Ստեփանակերտ մտան:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …