Բոլորը՝ 32-ի դիմաց. վատ գործա՞րք, թե՞ մարդասիրություն

Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը որոշել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, ինչի դիմաց հայկական կողմը ազատ է արձակում 2 ադրբեջանցու, ուրախություն է առաջ բերել հայ հանրության շրջանում, ինչը, իհարե, բնական է: Տասնյակ գերիների տունդարձն իսկապես սպասելի իրադարձություն է ոչ միայն նրանց ընտանիքների, այլև ողջ հանրության համար:

Հարցերը, սակայն, որ առաջանում են՝ կապված ադ գործարքի հետ, քիչ չեն: Մասնավորապես՝ խնդրահարույց է մնում այն, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, որոնց Բաքուն հրաժարվել է ազատել մի պարագայում, երբ հայկական կողմը, փաստորեն, իր մոտ եղած ընդամենը երկու ադրբեջանցիներին, որոնցից մեկը ցմահ է դատապարտված՝ սպանություն գործելու համար, որոշել է արտահանձնել թուրքերին: Արդյոք չէ՞ր կարելի է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով առաջնրոդվել՝ մյուսներին ևս Հայաստան վերադարձնելով: Իսկ այդպիսիք տասնյակներով են հաշվվում Ադրբեջանում՝ չհաշված արցախյան էլիտայի ամենավառ ներկայացուցիչները, որոնց հայկական պետությունը դիտավորյալ մոռացության է մատնում:
Միանգամից հարց է առաջանում՝ արդյոք բանտված արցախյան էլիտայի հանդեպ այս վերաբերմունքը պայմանվորված է օբյեկտիվ իրողություներո՞վ, թե՞ գործ ունենք փոխշահավետ գործարքի հետ՝ կայացված ՔՊ-ական իշխանության ու թուրքերի միջև:
Բանն այն է, որ թե՛ Բակո Սահակյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանն ու մյուսները բալաստ կարող են դառնալ՝ հայաստանյան իշխանությունների փխրուն ուսերին: Մի պարագայում, երբ ամեն ինչ արվում է՝ լռեցնելու արցախցիներին, ցրելու Արցախի պետական ինստիտուտներն ու ջնջելու արցախյան պայքարի էջը, նախագահների ու արցախցի գեներալների՝ Հայաստանում հայտնվելը կարող է բարդացնել այդ ամենը. նրանք են այդ պայքարի ոգին ու ավյունը, ուստի մեծ է հավանականությունը, որ տեսնելով նրանց Հայաստանում՝ արցախցիները կրկին կվերագտնեն իրենց «ես»-ն ու կբռնեն պայքարի ուղին: Իսկ դա մահացու վտանգ է հայաստանյան իշխանությունների համար, որոնց միակ խնդիրն իշխանության պահպանումն է, հանուն որի էլ խոշոր հաշվով գնացել են այնպիսի մի գործարքի, որի քայքայիչ պտուղները դեռ երկար են ստիպված լիելու ճաշակել ու դառնությունից թքել՝ այդպես էլ չմարսելով:
Գերիների վերադարձը, անկակսած, իշխանությունները փորձելու են ներկայացնել ոչ միայն որպես իրենց անձնական հաղթանակ, այլև Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու հույսի շող: Ավելին՝ կասկած չկա, որ «խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթներն է՛լ ավելի ինտենսիվորեն են հանրությանը պատմվելու՝ դրա քողի ներքո երկրում թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկելով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …