Ի՞նչ է կատարվոմ Նարե Սոսեի շուրջ


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի՝ Նարե Սոսեի առևանգման լուրը ցնցել է բոլորին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանն իրեն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն` առ այն որ, հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Ավագանու անդամն ասել է, որ այդ տղամարդը, իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված, զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով իրեն տարել են Երևանի կենտրոն, իջեցրել մեքենայից և հեռացել։ Ի դեպ ինչպես տեղեկացրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Միաժամանակ շատերի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը,որ Նարե Սոսեն ուղղակի անհետացել է. խմբակցության անդամները տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին:
Ակնhատ է, որ ինչ-որ վատ բան է կատարվում, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Նկատենք, որ Նարե Սոսեն վերջերս աչքի էր ընկել ավագանու այլ անդամների հետ բախմամբ, բանը լեզվակռվով չէր սահմանափակվել, տեղի էին ունեցել հայոհախառն բախումներ:
Արդյոք առևանգումը, որի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, կարո՞ղ է իշխանությունների ձեռքի գործը լինել՝ ստիպելու Սոսեին ավելի մեղմ կեցվածք ընդունել ու իշխանությունների համար ավելորդ գլխացավանք չստեղծել, լռել:
Բոլոր դեպքերում այն, որ մարդկանց են առևանգում Հայաստանում, արդեն իսկ խոսում է լրջագույն խնդիրների մասին և փաստում, որ նախկինների օրոք այդքան դատափետված բարքերն այսօր պրակտիկորեն ծաղկում են ու նորանոր հորիզոններ նվաճում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …