Չեկիստ Վովան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում ցուցմունք տալու ժամանակ քրեական վարույթով անցնող Գասպարյան Վովան կրկին զբաղվել է ինքնագովազդով՝ ընկնելով վարդագույն հիշողութունների գիրկը: Մասնավորապես՝ նախկին ոստիկանապետը գլուխ է գովացել, թե որքան պատվավոր դատախազ, չեկիստ ու Քննչական կոմիտեի աշխատակից է եղել ինքը՝ հավատացնելով, որ այդ համակարգերն իրեն շատ հոգեհարազատ են:

Վովան կարո՞ղ է ասել, օրինակ, թե ի՞նչ է ասել պատվավոր չեկիստ կամ ասենք դատախազ: Ո՞ւմ համար է Վովան չեկիստություն արել, ո՞ր համակարգի, այն մարդակեր սիստեմի՞, որի ձեռքը ողջ հայ ժողովուրդը կրակն էր ընկել և որից ազատվելու մղումից դրդված՝ ընկավ ՔՊ-ական թակարդը՝ լարված նույն Վովայի կողմից: Կամ ի՞նչ հետք է թողեր Վովան այն ուժային կառույցներում ու համակարգերում, որտեղ աշխատելով՝ անհատակ հարստութուն է կուտակել՝ հողերի մեջ թաղած:
Այդ ահռելի հարստությունը, որ Վովան կուտակել է, բայց այժմ չի կարողանում վայելել, քանի որ հիվանդ է, իր անբասիր ու պատվախնդիր ծառայությա՞մբ է վաստակել, թե՞ մարդկանց կյանքը դժոխք սարքելով, անօրինականությունները հովանավորելով ու ասենք նարկոբիզնեսը «կռիշավատ» անելով: Գուցե Մալյան Նարեկի կիբերհանցագործությունե՞րն է Վովային հպարտութան զգացողություն ներշնչել, երբ անմեղ մարդկանց թիրախավորում ու վարկաբեկում էին՝ կարծելով, թե նման կերպ կկարողանան ամրապնդել իրենց ռեժիմը, որը վաղուց փտած էր, ոչ ենթակա վերականգնման:
Վովան պետք է ոչ թե հպարտանա իր անցյալով, այլ ծնկի գա, հայությունից ներողություն խնդրի՝ երկիրը հոգեվարքի հասցնելու ու իշխանությունն ինչ-որ անկենսագիր ջահելների խղճին թողնելու համար:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com