Երկուշաբթի , 2 Դեկտեմբերի 2024

Ինչո՞ւ նյարդային շարժումներ անել, եթե կարելի է կլորիկ «փրկագների» հաշվին դառնալ միլիարդատեր

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է հեղափոխությունից ի վեր իշխանություններին հանրության կողմից տրվող այն հարցին, թե ինչո՞ւ թալանչիներն այդպես էլ, ըստ էութան, իրենց արժանի պատիժը չեն կրում, թալանվածը պետությանը չի վերադարձվում, իսկ իշխանություներն էլ բավարվում են ընդամենն այսպես ասած կոսմետիկ միջոցառումներով՝ ըստ էության ոչինչ չանելով:

Պապոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ եթե դրակոնյան մեթոդներով փորձեն թալանածը հետ բերել, ապա պոտենցիալ ներդրողներին կարող են խրտնեցնել, արդարադատության համակարգը կարող է էապես տուժել, կարող է տեղի ունենալ քաղաքական համակարգի ձևախեղում: Օրենքի ճանապարհով առաջնորդված երկրները, ըստ ՔՊ-ականի, տնտեսական մեծ զարգացումներ են ապրում, դա է պատճառը, որ Հայաստանը գնում է երկար, դժվար ճանապարհով, ինչից պետությունն ու ժողովուրդն ավելի են շահելու:
Ինչո՞ւ է հանկարծ Պապոյանը որոշել անդրադառնալ թալանը հետ բերելու թեմային:
Խնդիրն այն է, որ իշխանությունների վարկանիշն անկում է ապրում՝ վարկանիշ, որ խոշոր հաշվով մի բանի հաշվին է միշտ բարձր եղել՝ արդարության վերականգնման վերաբերյալ հանրային ակնկալիքների, բայց որոնք, սական, այդպես էլ մնացել են սպասելիքներ՝ գործնականում արդարնալով շատ նվազ կերպով:
Իշխանափոխութան բուռն շրջանում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դրախտ էր խոստանում ու մեծ պետական բյուջե՝ հավատացնելով, որ ոչ մի ձուկ կամ մուկ չի պլստալու: Մինչդեռ հետո պարզվեց, որ որոշ մկների հետ այս իշխանությունները շատ լավ էլ հաշտ են ապրում, իսկ ձկները շարունակում են կուտակել:
Գևորգ Պապոյանը, ըստ էության, փորձել է արդարացնել նախկին կարգերի ապամոնտաժման հարցում գրանցած իրենց ձախողումը՝ բերելով քննադատությանը չդիմացող պատճառաբանություններ: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե իշխանություններն օրենքի տառին այդքան նվիրված են ու ամեն ինչ անում են՝ ներդրողներին չխրտնեցնելու, ինչո՞ւ Հայաստանում տարիներ ի վեր շոշափելի օտարերկրյա ներդրումներ այդպես էլ չեն արվում: Գուցե խնդիրը ոչ թե դատական համակարգն է, այլ՝ անվտանգային հարցը, որ այդպես էլ ցայսօր բաց է մնում:
Փաստ է, որ նախկին իշխանությունների օրոք բոլորին հայտնի օդիոզ դեմքերը ցայսօր էլ շարունակում են ապրել ու արարել, ծաղկել ու ազատորեն շրջել Հայաստանում: Ինչի՞ արդյունք է սա: Սա կարող է մի բանի արդյունք լինել՝ ՔՊ-ական իշխանության ու շատ կոնկրետ շերտերի թաքուն միաձուլման: Վերջիվերջո ինչո՞ւ ձերբակալել կամ ունեզրկել, եթե շատ կլորիկ գումարների դիմաց կարելի է այդ ամենի վրա աչք փակել՝ բավարարվելով սեփական դեմքն իբր փրկող որոշ ձևական գործողություններով, իսկ արդարացում միշտ էլ կգտնվի, ինչպես ասենք այս դեպքում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է

Այս շրջանում սեփական քաղաքական թիմում յուրատեսակ մեկուսացման մեջ ու «իզգոյի» կարգավիճակում հայտնված Անդրանիկ Քոչարյանը, որ …