ՇՏԱՊ Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ՄԱՆԿԱՎԱՃԱՌԸ ԾՆՆԴԱՏԱՆ ՏՆՕՐԵ՞Ն

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Հարգելի պարոն Ավինյան,
դիմում ենք Ձեզ որպեսզի օգնեք կանխել պետական հովանու տակ Քանաքեռ ԲԿ ծննդատունը նորածինների վաճառքի կենտրոն դարձնելու վտանգը։
Օրերս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ։ Այժմ լուրեր են պտտվում, որ ծննդատան գլխավոր բժիշկ է նշանակվելու ծննդատնից ժամանակին անբարեխիղճ աշխատանքի համար հեռացված մանկավաճառ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանը։

Մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանը ԵԱՔԴ /0090/01/10 գործով 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման 2 նորածինների վաճառքի համար։ Նրա մեղքը դատական կարգով ապացուցվել է, բայց նա խուսափել է ճաղերի ետևում հայտնվելուց ,քանի որ իր խնամակալության տակ ուներ մանկահասակ երեխա և կարողացել էր “վերևներին” խառնել այս գործին, որ դատը ընթանա դռնփակ և ինքը “պայմանական”-ով ազատ արձակվի։
Ցավն այն է, որ այժմ էլ մանկավաճառի “տանիքը” Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն է։ Եվ հարց է առաջանում` ինչո՞ւ է Դավիթ Կարապետյանը շահագրգիռ նման անցյալ ունեցող անձնավորության համար ստեղծել հարմար պայմաններ, որ շարունակի խաղալ նորածինների ճակատագրերի հետ։
Հարգելի պարոն քաղաքապետ, բոլորը Ձեզ ճանաչում են որպես ազնիվ ղեկավար, ու մեր պարտքն ենք համարում Ձեզ տեղյակ պահել, որ Ձեր ղեկավարած կառույցի հովանու ներքո մարդիկ վտանգավոր խաղեր են խաղում՝ ծննդատունը ցանկանալով դարձնել երեխաների վաճառքի կետրոն։


Հարգանքով՝ «Ոչ երեխաների վաճառքին» հասարակական նախաձեռնություն
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com