Հայկ Մարությանը՝ Ավինյանի թիրախում

Երևանի ավագանու ընտրություններից հետո սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում է կրկին հայտնվել Հայկ Մարությանը, և որ վերջինիս գրանցած անհաջողությունը բավարար հիմք չի դարձել՝ նրան հանգիստ թողնելու համար:

Մասնավորապես՝մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ուժայինները հետամուտ են դարձել Մարությանի կառավարման շրջանում արձանագրված կոռուպցիոն մեխանիզմների ու դեպքերի ուսումնասիրությանը:
Իսկ ահա հիմա մամուլ են սպրդել շատ կոնկրետ փաստեր այն մասին, թե ինչպես է Մարությանը փող «լվացել»: Սկսած աղբատար մեքենաներից մինչև Երևանի վարչական շրջաններին 2019-2021 թվականներին չտրամադրված հսկայական քանակութմամբ ասֆալտի տաշվածքի խնդիր ու կեղծ գնումներ: Կարճ ասած՝ ընկել են Մարությանի հետևից, ու հիմա մնում է հասկանալ, թե ինչու է նման որոշում կայացվել:
Իրականում ակնհայտ է, որ նման կերպ փորձ է արվում լուծել առավելապես քաղաքական խնդիր: Բանն այն է, որ ավագանու ընտրությունների ժամանակ տեղեկություններ տարածվեցին այն մասին,որ որոշ ուժեր Մարությանին դիտարկում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր փոխարինող թեկնածու: Ընդ որում՝ կար տեսակետ, որ հենց այդ նպատակով են փորձում Մարությանին քաղաքապետ դարձնել՝ որպես տրամպլին օգտագործելով այդ պաշտոնն ապագա վարչապետի համար:
Բայց ի վերջո Ավինյանին հաջողվեց վերցնել քաղաքային իշխանությունը, ու հիմա միակ բանը, որ մնում է անել, այդ աթոռին ամրապնդվելն է, բացի դրանից՝ ամենաշատ թվով ձայներ ստացած երկրորդ մարդուն՝ Կարգին Հայկոյին լիկվիդացնելը կամ նվազագույնը կառավարելի պահելը՝ հաշվի առնելով Երևանի ավագանիում նրա ներկայացրած ուժի զբաղեցրած տեղերի քանակը: Դրա համար հարկավոր է ջրի երես դուրս բերել Մարությանի կոռուպցիոն գործարքները՝ ապացուցելու՝ Հայկոն ոչ միայն վատ մենեջեր է, այլև՝ կոռումպացված չինովնիկ:
Հարց է առաջանում՝ եթե Մարությանը հայտ չներկայցներ ու «ձեռնոց չնետեր» նախկին կոլեգաներին, արդյոք նրա գործած հանցանքների կամ զանցանքների մասին հանրությանը տեղյակ կպահվե՞ր: Չէ՞ որ միամտություն կլինի կարծելը, թե Մարությանը քաղաքապետարանի ընձեռաց բարիքներից միայնակ է օգտվել տարիներ ի վեր…
Ցավոք, մեր իրականության մեջ «հակակոռուպցիոն օպերացիաների» հիմնական նպատակը քաղաքական է. ընկնում են բացառապես նրանց հետևից, ովքեր կարող են կամ ուզում են իշխանություններին «ձեռնոց նետել»: Բայց մի՞թե այդպես արդար է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու …