Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան


Asekose.am
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ տարածվող լուրերին. «Սերժ Սարգսյանը լկտի և էժանագին ստեր է տարածում իմ մասին: Ես հիմա չեմ լռելու, հակառակը՝ ոչնչացնելու եմ Սերժ Սարգսյանի գլխավորած ստի ու չարիքի կայսրությունը, որն այսօր համատեղ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ:
Սերժ Սարգսյանն ընդդիմություն չէ, նրա գլխավոր սկզբունքը հետևյալն է. քանի դեռ ինքը շանս չունի, որ իրենք վերադառնան իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա:
Դա նշանակում է, որ պետք է սևացնել, հարձակվել բոլոր այն ուժերի, անձանց վրա, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Փաշինյանին: Դա է պատճառը, որ ես անձամբ թիրախավորվել եմ:
Սերժ Սարգսյանը տարածում է, թե իբր ես նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և նրանից պաշտոն եմ խնդրել: Դա լկտի սուտ է»: Թևանյանն ընդգծել է, որ նամակի մասին ինքը խոսել է 2020-ի պատերազմից օրեր անց՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում. «Այդ նամակն իմ կողմից չի գրված եղել: Հայտնի զինվորական գործիչներից մեկը 2018-ին առաջարկեց սպասվող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ համատեղ վերլուծություն, գնահատական, առաջարկ պատրաստել ու այն ներկայացնել Փաշինյանին: Ստացել էինք զրո արձագանք»,- նշել է Թևանյանը:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք …