Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին միանալ Վարդան Ղուկասյանին աջակցող ակցիային։
Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, մենք հավաքվելու ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև, և կարևոր է, որ այդ օրը յուրաքանչյուրիդ ձայնը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Կոչ ենք անում բոլորիդ՝ ձեր բնակության երկրում ներկայանալ ԱՄՆ դեսպանատան մոտ, իսկ ԱՄՆ-ում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ մոտ, և բարձրացնել ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։
ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ նա վայելում է հասարակության վստահությունն ու հարգանքը, և նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը կարող է վտանգել նրա անվտանգությունը։
Սա վճռորոշ պահ է՝ միասնականությամբ և վճռականությամբ պաշտպանելու արդարությունը։ Յուրաքանչյուրդ կարող եք մեծ ազդեցություն ունենալ՝ ձեր մասնակցությամբ ցույց տալով, որ անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
Միացե՛ք, կանգնե՛ք արդարության կողքին, և ապահովե՛նք, որ մեր ձայնը ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի լսելի լինի ամբողջ աշխարհում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությունը փաստաբանական պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պատկան մարմիններ՝պարզելու, թե արդյոք սոցցանցերում …