Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ

Armlur.am-ին հասած լուրերով՝ Վախթանգ Միրումյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։
Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թ․ քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։ Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի տվյալներով առանձին քրեական գործ հարուցել և հետապնդում իրականացնել։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կալանքից ազատեք Վարդան Ղուկասյանին ու գնանք նոր ընտրության. թեժ փոխհրաձգություն՝ Գյումրու ավագանու նիստում

Կալանքից ազատեք Վարդան Ղուկասյանին ու գնանք նոր ընտրության. թեժ փոխհրաձգություն՝ Գյումրու ավագանու նիստում Tue, 15 …