Չէի կարող չգրել…
Ամեն առիթով «նախկինների» ու հնացած «նորերի» գզվռտոց է Ազգային ժողովում, ու զարմանում ենք, թե ուսուցչի դասերն ինչու է խանգարվում, կամ այն ո՞վ լեզու դրեց աշակերտի կամ նրա ծնողի բերանում։
Միմյանց «ուտելու», իրար մերկացնելու կեղտոտ «արվեստի» մեջ կատարելագործված են, հաղթող ու պարտվող չկա, երբ բառապաշարից չեն կաղում, բռունցքներ բարձրացնելուց չեն ամաչում, անզուսպ կեցվածքից չեն խուսափում…
Աշխարհը տեսնում է այս օրերին ընդդիմադիր թե իշխանական պատգամավորների միմյանց բզկտելը, նրանց վայնասունը, միմյանց հանդեպ այն ոխակալությունը, որ անգամ արտաքին թշնամու հանդեպ չկա։
Դպրոցում խաթարված կարգուկանոնի համար Մերձավանի դպրոցի տնօրենը մեղավոր է, դժվար չէ նրանից ազատվելը, իսկ ՀՀ Ազգային ժողովում ումի՞ց պիտի ազատվել, որ կրքերը հանգստանան, որ ամոթի զգացողություն ունենան ու միմյանց «չկոտորեն»։
Որտեղի՞ց եկավ այն «նիկոլական» թե «ոչ նիկոլական» ուսուցիչների տարանջատումը, արցախցիներին սիրելու թե չսիրելու բաժանարար գիծը, որ անգամ դպրոց է մտել, «քարուքանդ արել» դասագործընթացը, խեղաթյուրել պատմությունը…
«Տուն սարքող» չկա, բոլորը քանդող են, մեծ ու փոքր չկա, հարայ-հրոց ու բղավոց, որտեղի՞ց սովորեն, երբ դպրոցի հարցերը միջանցքում են «լուծում», երբ մոռացել են, որ երկրի հարցերը պիտի Ազգային ժողովում բարձրացնեն։
Այս աղմուկ-աղաղակի, չարաղետ ու երկրակործան գզվռտոցի մեջ կա մի անմեղություն, որ հայության ուշադրության կենտրոնում է, գոնե ամաչել է պետք, գոնե լռել է պետք, որ չխանգարենք այն կորած երկու տարեկան երեխայի փնտրտուքը Մարմարիկ գյուղում։
Որքա՜ն եմ ուզում` խաղաղվի երկիրը, խաղաղվեն մարդիկ, ու այդ լռության մեջ լսենք այն անմեղ էակի ավետաբեր ձայնը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400 «Հզբոլլահ» խմբավորումը պնդում…
Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին Sat, 11 Apr 2026 15:45:46…
Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400 Չեմ…
Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400 Փարիզում այսօր…
Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400 «Առաջարկ…
Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Sat, 11 Apr 2026 15:16:37 +0400 Հայաստանում…