Արցախի կորուստը դաջված է մեր սրտերում, և ուշքի չենք գալիս առայսօր, որ հացի խնդիրը գերակա դարձրին, քան հողը, երբ խաբվեց ժողովուրդը ու չլսեց ո՛չ աղաչանք, ո՛չ հորդոր, ո՛չ խորհուրդ, երբ բացատրվում էր, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Արցախցիների ուղեղներն էլ շատերը մտցրին, որ իրենց մեղավորը ռուսներն են, երբ անգամ Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչվել, որ Հայաստանը հանգիստ ապրի։
«Հաց», ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում շատերին, երբ տան երեխան սոված էր, երբ մարդկային գոյության խնդիրն էր առանցքում` մեզ ուղեկցող բազմաթիվ աղետներով հանդերձ։
Այսօր Հայաստանում մեկ այլ վիճակ է, հանուն «խաղաղության», այլևս հետաքրքիր չէ, թե ինչ ենք կորցնում, ինչ զիջումներ են կատարվում, այլևս երկրորդական են դարձել կորուստների մասին խոսելը, հետևանքներին անդրադառնալը, միայն պատերազմ չլինի, անգամ երբ ձեռքբերած խաղաղությունն էլ ռումբերի վրա լինի։
Հաղթանակ որակվեց իշխողների կողմից, երբ Արցախը հանձնվեց, այսօր էլ մի նոր հաղթանակ կհամարվի Վաշինգտոնի հանդիպումը` հանուն այն խաղաղության, որ կախված կլինի բարբարոս ցեղի քմահաճույքից։
Հավերժական կդառնա թշնամու լուծը` կախված հայի գլխին, անգամ «հավերժական» կդառնա այն իշխանությունը, որն իր աթոռի համար պատրաստ է ամեն զոհողության…
Ուրախ կյանքի սիրահարները քեֆ կանեն, կցնծան… Նրանց ի՞նչ ցավն է, թե վաղը իրենց հարևանը ով է լինելու, թե ում հետ է ազգը ձուլվելու, չէ՞ որ թշնամու նպատակը մեկն է` ավելի մերձենալ հային ու մոտիկից ոչնչացնել նրան…
Հիշենք` մենք այլևս գոյություն չունեցող Արևմտյան Հայաստանի օրինակն ունենք, թշնամուն կմնա ժամանակի ընթացքում քարտեզի վրա հայոց երկրի տեղը ամրագրել Արևմտյան Ադրբեջանը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյան Tue, 21 Jul 2026 21:00:13 +0400 Երգչուհի…
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ Tue, 21 Jul 2026 20:42:15…
Ահա, Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը Tue, 21 Jul 2026 20:30:40 +0400 Ոմանք ինձ մեղադրում են,…
Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում Tue, 21 Jul 2026 20:15:09…
Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում» Tue, 21 Jul 2026 20:00:47 +0400 Փոփոխությունները, որ…
Ներկայացվել են «Ոսկե գնդակի» քսան հավականորդները․ ովքեր են նրանք Tue, 21 Jul 2026 19:45:12 +0400…