Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչը, օրերս հերթական հարցման արդյունքներն էր ներկայացրել՝ արձանագրելով բավական տարօրինակ պատկեր: Մասնավորապես՝ հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, 1101 հարցվածների 17,3%-ը տվել է ՔՊ-ի անունը, 13,4%-ը՝ «Մեր ձևով» նորելուկ շարժման, իսկ ահա լայն ժողովրդականություն վայելող Վարդան Ղուկասյանի կուսակցությունը հավաքել է ընդամենը 2,5% ձայն. ԴՕԿ-ը, ըստ այդ հարցումների, զիջել է անգամ ԲՀԿ-ին, «Պատիվ ունեմ»-ին ու ՀՀԿ-ին:

MPG-ն լուրջ հեղինակություն չի վայելել Հայաստանում՝ անկախ նրանից, թե աշխարհում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հեղինակությունը որքան է եղել ու է հիմա: Իսկ չի վայելել այն պարզ պատճառով, որ դրա կողմից անցկացվող հարցումների արդյունքները գրեթե երբեք իրականությանը չեն համապատասխանել, ավելին՝ շատերը ոչ անհիմն կերպով ընկերությանը մեղադրում են հանրային կարծիքի մանիպուլյացիայով զբաղվելու համար:
Կոնկրետ այս դեպքում, ինչպես կարելի է համոզվել, այդ մեղադրանքները բնավ մերկապարանոց չեն կարող համարվել: Մասնավորապես՝ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էր Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր Սամոյի» ստեղծած նորահայտ քաղաքական ուժը չափազանց կարճ ժամանակամիջոցում նման հեղինակություն ձեռք բերել, երբ հայտնի է, որ այն, ըստ էույթան, չի էլ դեռ կայացել, դեռ հայտնի էլ չէ՝ ինչ է այն առհասարակ իրենից ներկայացնում, ինչ է պատրաստվում անել: Նման բան քաղաքականության մեջ լինո՞ւմ է, անհասկանալի ֆենոմենի հետ գործ ունե՞նք, թե՞ ուղղակի «գելափշիկների» հերթական արկածախնդրութան հետ ենք բախվել՝ հեռուն գնացող նպատակներով…
Բոլորն այսօր գիտեն, որ ընդդիմության դաշտում ամենամեծ ժողովրդականությունը վայելող կամ առնվազն ամենաառաջատար դիրքեր զբաղեցնող ուժերից մեկը ԴՕԿ-ն է: Ինչ-ինչ, բայց դժվար թե այն ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից պակաս ժողվորդականություն ունենա: Ճիշտ է այդ ուժի առաջնորդ Վարդան Ղուկասյանը նույն ՔՊ-ի ու այլոց մեղքով այսօր անազատության մեջ է, ակտիվորեն ելույթներ չի ունենում, սակայն նրա այս կարգավիճակը միայն ուժեղացրել է ԴՕԿ-ի դիրքերը, քանի որ այլևս հստակորեն հասկանալի է դարձել, թե ումից է գործող իշխանությունը հատկապես վախենում. չվախենային, մարդու գլխին գործ չէին սարքի:
Նախորդ ընտրություններից առաջ նույն կազմակերպությունը հայտարարում էր, թե իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանի վերարարտադրությունն անհնարին է. իբր Քոչարյանի ուժն էր հաղթելու: Բայց ՔՊ-ն ջախջախչ հաղթանակ տոնեց, իսկ ընդդիմությունը հայտնվեց փաստացի մարգինալի դերում: Ասել կուզի՝ հիմնվել MPG-ի կատարած ուսումնասիրությունների վրա ու ժամանակից շուտ եզրահանգումներ անել կամ ինչ-որ մեկին ֆետիշացնել անհնար է՝ հատկապես հաշվի առնելով «Տաշիր Սամոյի» անսպառ նյութական միջոցների գործոնը:
Քաղաքական դաշտում իրերի իրական վիճակը կարող է պարզ դառնալ միայն ազատ ու թափանցիկ ընտրություների անցկացման արդյունքում, այնպես որ՝ 2,5% չէ, 0,25% էլ եթե նկարվի ԴՕԿ կուսակցության առաջ, դա ոչ մեկին չի օգնելու՝ իրական պատկերը խեղաթյուրելու. Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանության ներսում իրար «միս են ուտում». Ալեն Սիմոնյանի ապագան հարցականի տակ է

Ալեն Սիմոնյանը հայտնվել է բավական ծանր վիճակում սեփական քաղաքական թիմի ներսում: Այն բանից հետո, երբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով