Երեքշաբթի , 3 Փետրվարի 2026

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Վերջերս հայտնի դարձավ, որ հարազատ Ալավերդիում պարտություն կրած ու այպես էլ քաղաքապետ չընտրված ՔՊ-ական Արեն Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանը նշանկել է Լոռու մարզպետ: Ըստ տեղեկությունների՝ շուրջ 10 հոգո թեկնածություն է դիտարկվել, բայց ընտրությունը եկել-հանգել է Մկրտչյանի վրա, քանի որ միայն նա է, որ կարողացել է թիմին համոզել, որ կարող է այդ պաշտոնին ձգել:

Ո՞վ է Արեն Մկրտչյանը:
Մասնակգիտությամբ քարտեզագիր նախկին լրագրող է, որ կարճ ժամանակով Նիկոլ Փաշինյանի օգնական է աշխատել, հետո՝ պատգամավոր: Այսինքն՝ մարդ է, որը չունի պետական կառավաման փորձ, մարդ է, որի կենսագրության քիչ թե շատ նշանակալի էջը սկսվում է 2018-ից:
Իրականում Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակել են ոչ թե նրա արժանիքների, այլ ժամանակին գեներալ Մանվել Գրիգորյանի վրա գործ «կարելու» հարցում կարևոր ծառայություն մատուցելու համար. Փաշինյանը նրան պարտք է մնացել, ու չնայած չկարողացավ քաղաքապետ դարձնել՝ որոշել է պարտքի տակ չմնալ՝ սարքելով մարզպետ:
Վանեցյանը, Արեն Մկրտչյանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ կապված են ընդհանուր հանցանքով. նրանց խղճին է Մանվել Գրիգոյանի մահը, իսկ հայտնի է, որ ոչ մի կապ այնքան ամուր չի լինում, որքան ընդհանուր հանցանքով «սոսնձվածը»:
Արցախի հանձնումը սկսվեց Մանվել Գրիգորյանի դեմ բեմադրված «Տուշոնկա շոուով»: Մանվելին սպանեցին, որ դիմադրության առանցքը կոտրեն, ցավոք, նրանց մոտ դա հաջողվեց շնորհիվ հանրային կարծիքի հաջող մանիպուլյացիայի:
Ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանի ապագային, ապա թեպետ ներկայումս այն բավական արևոտ է թվում, սակայն իշխանափոխության դեպքում նրան դաժան ճակատագիր է սպասվում. Մանվել Գրիգորյանի արյունը չի հաջողվելու մարսել:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի …