Երկուշաբթի , 2 Փետրվարի 2026

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության հետ սոցցանցային գործիքակազմերի միջոցով երկխոսել՝ հաճախ հղելով հստակ քաղաքական մեսիջներ:

Վարչապետը աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ:
Սա հստակ ուղերձ է՝ ժողովրդին այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է իր քաղաքականությունը կոշտացնել, եթե կուզեք՝ հերթական անգամ շոու սարքել:
Նիկոլ Փաշինյանը մնացել է 2021-ի ընտրությունների տպավորության տակ ու շատ լավ գիտի, թե ինչն է ժողովրդին դուր գալիս, ինչը՝ ոչ:
Օրինակ՝ գիտի, որ նույն Վարդան Ղուկասյանի հանրային վարկանիշի բարձր լինելը պայմանավորված է նրանով, որ ԴՕԿ կուսակցության առջանորդը հանդես է գալիս՝ կոշտ միջոցառումների կողմնակից բոլոր նրանց դեմ, ովքեր ապօրինության ու հարստահարման պատճառ են դարձել: Փաշինյանը շատ լավ գիտի ԴՕԿ-ի իրական վարկանիշի մասին, ու սա այն դեպքն է, երբ ոչ մի «Գելափ» իր կեղծ հարցումների միջոցով չի կարող կարծիք ձևավորել: Իշխանությունները տիրապետում են իրական վիճակագրությանը ներսից: Փաշինյանը փորձելու է աշխատել հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածի վրա՝ ստեղծելով արդարության մարտիկի թյուր տպավորություն, և հենց դա է պատճառը, որ կոնկրետ «նամյոկներ» է անում:
Առաջիկայում, իհարկե, գուցե նոր տեսարանների ականատես դառնա հասարակությունը, բայց մարդկանց պարտքն է լինելու տեսարաններին կուլ չգնալը: Եթե ՔՊ-ն իրական արադարության մարտիկ լիներ, ապա այս տարիների ընթացքում մի էական բան արված կլիներ, թալանչիի համբավ ունեցողները բանտում կլինեին, այլ ոչ թե հսկայական գրավի դիմաց ազատ կարձակվեին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի …