«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։
Բացենք չակերտները եւ ասենք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։
Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով եւ սանիկներով։
Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, եւ անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Ժողովուրդ,Դավիթը լավ չի Thu, 09 Apr 2026 13:37:32 +0400 Գլխավոր դատախազության շենքի դիմաց Դավիթ Մինասյանին…
Տիկին Վարդապետյանը թող իջնի ներքև Thu, 09 Apr 2026 13:32:56 +0400 Գրել էինք, որ Գլխավոր…
Պատրաստ եմ հանդիպել Պուտինին․ ո՞ր վայրն է նշել Զելենսկին Thu, 09 Apr 2026 13:30:32 +0400…
Տուն էքսպոյի գնորդների մեծ մասը թուրքեր են եղել Thu, 09 Apr 2026 13:30:15 +0400 Latest…
Ինչ վիճակում է Դավիթի եղբայրը՝ Միքայելը Thu, 09 Apr 2026 13:27:59 +0400 Գլխավոր դատախազության շենքի…
Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո նիստ ենք արել եւ քննարկել իրավիճակը. Փաշինյան Thu, 09 Apr 2026…