Գևորգ Պապոյանը «փրփուրներից է կառչում». ի՞նչ է թաքնված գայթակղիչ թվերի հետևում

Իշխանությունները շարունակում են կառչել փրփուրներից՝ համոզելու հանրությանը, թե իբր իրենց կառավարչական տաղանդի շնորհիվ Հայաստանն առաջընթաց է գրանցում մի շարք մակարդակներում: Մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է պարծեցել՝ տեղեկացնելով՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: «…Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում»,-մասնավորապես՝ գրել է նա՝ պնդելով՝ այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։

Իրականում այս թվերի հետևում թաքնված են համակարգային խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում առաջընթացի կայունությունն ու իրական տնտեսական ազդեցությունը։
Պապոյանը շեշտը դրել է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համագործակցության վրա՝ փորձելով քաղաքական դիվիդենտ վաստակել ՔՊ-ի համար, սակայն երբ ավելի խորն ես ուսումնասիրում իրավիճակը, պատկերն ավելի անհրապույր է դառնում: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ արդյոք այս թվերը արտացոլո՞ւմ են իրական, կառուցվածքային փոփոխությունները, թե՞ դրանք ընդամենը իրավիճակային տատանումների կամ մեթոդաբանական առանձնահատկությունների հետևանք են։
Անշուշտ, ցանկացած դրական տեղաշարժ միջազգային վարկանիշային աղյուսակներում ողջունելի է, սակայն շատ չարժե ոգևորվել կամ իրականությոնից կտրվել, ինչպես այս դեպքում։
Իրականում Հայաստանի ինովացիոն համակարգը երկար տարիներ տառապում է մի շարք քրոնիկ խնդիրներից, որոնք միայն վարկանշային տեղաշարժերով չեն ախտորոշվում ։
Հայաստանում դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոչ բավարար մակարդակը և բիզնես վեճերի լուծման ձգձգվող գործընթացները շարունակում են մնալ լրջագույն խոչընդոտներ։ Իրական ինովացիոն միջավայրը պահանջում է կանխատեսելի և արդար խաղի կանոններ, որտեղ ձեռներեցներն ու գյուտարարները վստահ են, որ իրենց իրավունքները պաշտպանված են։ Առանց այս հիմնարար պայմանի, ինստիտուցիոնալ առաջընթացը կարող է լինել ձևական՝անկախ վարկանշային աղյուսակներից։
Մյուս կողմից՝ իրականությունն այն է, որ Հայաստանում գիտության ֆինանսավորումը շարունակում է մնալ անհամեմատ ցածր, իսկ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կապը մասնավոր հատվածի հետ՝ թույլ և անարդյունավետ։ Ինովացիան չի կարող զարգանալ միայն ՏՏ ոլորտի ջանքերով։ Այն պահանջում է ուժեղ գիտական բազա, որի գեներացրած արդյունքը կոմերցիալիզացվում է՝ վերածվելով սպատռման ենթակա պրոդուկրի։ Կառավարության քաղաքականությունն ակնհայտորեն այս ուղղությամբ դեռևս չի տվել շոշափելի, համակարգային արդյունքներ։
Թեև բիզնեսի զարգացվածության ցուցանիշը բարելավվել է, սակայն այս աճը հիմնականում պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։ Սա, անշուշտ, կարևոր է, սակայն այն ստեղծում է տնտեսության «անկլավային» զարգացման պատկեր, որտեղ մի ոլորտը կտրուկ առաջ է անցնում, իսկ մյուսները՝ օրինակ՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մնում են գործընթացներից դուրս, դեգրադացվում ու անկում են ապրում։
Իշխանությունների խնդիրը պետք է լինի ոչ թե մեկ ոլորտի հաջողությունը տոնելը կամ այն ուռճացնելն ու քաղաքական դիվիդենտներ շորթելը, այլ ինովացիոն մոտեցումների տարածումը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը դեռևս տեղի չի ունենում։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Պապոյանի մատնանշած 59-րդ հորիզոնականը համաշխարհային մասշտաբով թեպետ միջինից փոքր-ինչ բարձր ցուցանիշ է, սակայն այն չի կարող բավարարել երկրի ղեկավարության բարձրաձայնած հավակնությունները։
Իշխանությունների կողմից այս թվերի ներկայացումը որպես մեծ հաղթանակ՝ առանց խորքային խնդիրների վերլուծության, վկայում է խնդիրներին ցուցաբերվող մակերեսային մոտեցման մասին։ Սա ստեղծում է ինքնաբավարարման յուրատեսակ մի միջավայր, որտեղ վարկանիշային մի քանի կետի բարելավումը թյուրիմացաբար դիտարկվում է որպես ընդհանուր քաղաքականության հաջողության գերագույն չափանիշ:
Մինչդեռ այս ֆոնին առկախված են մնում մի շարք սուր հարցեր՝ ինչպե՞ս է նմանօրինակ «առաջընթացը» անդրադառնում սովորական քաղաքացու կյանքի որակի, աշխատատեղերի ստեղծման և եկամուտների աճի վրա, որքանո՞վ է Կառավարությունը պատրաստ լուծել գիտության ոլորտի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման հիմնարար խնդիրները, ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում՝ նորարարությունները տնտեսության մյուս ճյուղերի վրա տարածելու համար։
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ «Գլոբալ Ինովացիոն Ինդեքսում» Հայաստանի դիրքերի բարելավումը թեպետ դրական, բայց փխրուն ձեռքբերում է։ Իշխանությունների խնդիրը պետք է լինի ոչ թե այս թվերի շահարկմամբ ինքնագովազդով զբաղվելը, այլ դրանք որպես ախտորոշիչ գործիք օգտագործելը՝ բացահայտելու թույլ կողմերը և իրականացնելու խորքային, համակարգային բարեփոխումներ։

 Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

15 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

2 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

3 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago