Երկուշաբթի , 2 Փետրվարի 2026

Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը.Սուրեն Սուրենյանց

Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։
Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։
Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։
Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։
Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։
Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։
Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ։
Սուրեն Սուրենյանցի էջից
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված …