Երկուշաբթի , 12 Հունվարի 2026

«Պա՛-ռա՛-յա՛ բա՛-ցում ե՛մ, ում որ տեսա թը՛-քում ե՛մ»

Պառլամենտական Ընդդիմությունը պետք է վայր դներ մանդատները։ Դատարկ աթոռները կլինեի ավելի պերճախոս և ազդեցիկ։

Երբ խունտան կփորձեր քննադատել ընդդիմությանը, ի պատասխան կլսեր իր իսկ ձայնի ունայն արձագանքները։ Այդ ընթացքում ընդդիմադիրները կպատրաստվեին ռեալ փողոցային պայքարի։
Դժվար թե Նիկոլը այդ իրավիճակում ԱԺ ամբիոնից Հեղափոխության կոչեր աներ, ինչպես այսօր։
Վարչապետն ու իր պալատականները ժամանակն ավելի «արդյունավետ» կօգտագործեին։ Պարան կթռնեին, հավալա կխաղային կամ պահմտոցի, Ալենը կփակեր աչքերը ու կհաշվեր. «Պա՛-ռա՛-յա՛ բա՛-ցում ե՛մ, ում որ տեսա թը՛-քում ե՛մ», իսկ վերջում մաֆիա sms-ով՝ օրվա «դանոսների» հիման վրա։ Ձախորդ օրերը կանցնեին, կգնային, բայց կմնային հաշված ժամեր։
Հ.Գ. Երբ իշխանությունը պառլամենտական դեբատներում հաղթում է այն վարպետորեն պրոեկտում է ողջ ընդդիմադիր դաշտի վրա։
Արեգ Սավգուլյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն …